Thursday , March 28 2024
amru
Home / Լրահոս / Պեսկովը կարճ արձագանքել է Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը

Պեսկովը կարճ արձագանքել է Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը

Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Հայոց ցեղասպանության ճանաչմանը վերաբերող հայտարարությանը:

«Դա ԱՄՆ-ի ներքին հարցն է»,- մեջբերում է ՏԱՍՍ-ը Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղարի խոսքերը։

Ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանդես էր եկել հայ համայնքին ուղղված ուղերձով, որտեղ 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները որակել էր որպես ցեղասպանություն:

Հայոց ցեղասպանության փաստը Ռուսաստանը ճանաչել է 1995 թվականին։

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈՆ հայտնել էր, որ ապրիլի 26-ին և 27-ին Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունն ու հյուպատոսությունները կփակվեն, որպես նախազգուշական միջոց` Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո:

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …