Saturday , April 20 2024
amru
Home / Լրահոս / Միացյալ Նահանգներից հետո Լատվիան է ցանկանում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը. պաշտպանության նախարարը դեմ է

Միացյալ Նահանգներից հետո Լատվիան է ցանկանում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը. պաշտպանության նախարարը դեմ է

Լատվիայի խորհրդարանը պատրաստվում է այս շաբաթ քննարկել Օսմանյան կայսրությունում 1915 թվականի Հայոց ցեղասպանության դատապարտման հռչակագիրը:

 

Ըստ Baltnews գործակալության, Լատվիայի խորհրդարանի պատգամավոր Յուրիս Յուրաշն ասել է, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա նախօրեին նախագիծը ստորագրել են Սեյմի 100 պատգամավորներից ավելի քան 40-ը:

 

Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկեւիչը բարձր է գնահատել բանաձեւի ներկայացումը Լատվիայի խորհրդարանում՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը համարելով քաղաքական ու բարոյական որոշում:

 

 

Լատվիայի պաշտպանության նախարար Արթիս Պաբրիկսը, սակայն, դեմ է այդ նախաձեռնությանը: Նրա խոսքերով, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կբարդացնի հարաբերությունները ՆԱՏՕ-ում: Նա լատվիացի խորհրդարանականներին խորհուրդ է տվել դա հաշվի առնել քվեարկության ժամանակ:

 

«ԱՄՆ նախագահի դիրքորոշումը միայն կբարդացնի ՆԱՏՕ-ի երկու երկրների համագործակցությունը, այն էլ այն դեպքում, երբ դա այնքան անհրաժեշտ է: Ես կարող եմ նմանատիպ խորհուրդներ տալ այն լատվիացի խորհրդարանականներին, որոնք ցանկանում են իրենց ապաշխարրհագիր գնել, զոհաբերելով ազգային շահը»,- գրել է Պաբրիկսը Twitter- ում:

 

 

Բալթյան երկրներից միայն Լիտվան է ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը: 2005 թվականին Լիտվայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ ընդունել է համապատասխան բանաձև:

 

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈՆ հայտնել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին կոչ է արել հրաժարվել Հայոց ցեղասպանության մասին իր հայտարարությունից:

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …