Friday , March 29 2024
amru
Home / Լրահոս / Ռուսական հրատարակությունը հայկական ավանդույթների մասին. դուք մշակութային շոկ կապրեք

Ռուսական հրատարակությունը հայկական ավանդույթների մասին. դուք մշակութային շոկ կապրեք

Adme.ru ռուսական առցանց հրատարակությունն իր ընթերցողներին է ներկայացրել արևելյան ժողովուրդների եզակի սովորույթները, որոնք, ըստ հեղինակների, կարող են մշակութային շոկ առաջացնել ճանապարհորդների մոտ:

Ամենազարմանալի ազգային ավանդույթների ցանկում կան նաև որոշ հայկական սովորույթներ: Դրանց թվում է հայկական Վալենտինի օրը Սուրբ Սարգսի տոնը: Հեղինակները նշում են, որ տոնի նախօրեին ամուրիները գիշերը աղի բլիթ են ուտում:

«Դրանից հետո չի կարելի ջուր խմել. ըստ ավանդույթի, եթե երազում ամուրի մարդուն ջուր հրամցնեն, ապա այդ տարի նա կհանդիպի իր սիրուն»,- գրում է կայքը:

Հեղինակները անսովոր են համարել նաև հայկական հարսանեկան որոշ ավանդույթներ: Օրինակ նորապսակների ուսերին լավաշ փռելը (դա ընտանիքի հարստության խորհրդանիշ է), ինչպես նաև հարս ու փեսայի կողմից տան շեմին ափսե կոտրելը:

«Տուն մտնելուց առաջ նորապսակները ափսե են կոտրում: Ըստ ավանդության նա, որն առաջինը դա կանի, կդառնա ընտանիքի գլխավորը»,- նշում են հեղինակները:

Ցանկը կազմողները առանձնացրել են նաև հայկական «ամենաթաց» տոնը՝ Վարդավառը, երբ մարդիկ ջուր են շփում միմյանց վրա:

«Փողոցներում շատ ուշադիր պետք է քայլել: Այդ օրը մարդիկ անկաշկանդ ջուր են լցնում միմյանց վրա. նշանակություն չունի ճանաչում են իրար, թե ոչ: Ենթադրվում է, որ սա հաջողություն է բերում և մաքրագործում մարդուն»,- ասվում է հրապարակման մեջ:

Հեղինակները պատմել են նաև թեյ խմելու ուզբեկական ավանդույթի, այլ անձանց ներկայությամբ նստելու արաբական վարվելակերպի ու նաև այն մասին, թե ինչու են Իրանում երեխաներին երբեմն հայրիկ ու մայրիկ անվանում:

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈՆ պատմել էր հայկական ազգային այն սովորությունների մասին, որոնք կարող են զարմացնել օտարերկրացիներին:

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …