Հայաստանի հանրապետական կուսակցությունը, նախկին նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին:
Այս որոշումն ընդունվել է ՀՀԿ գործադիր մարմնի նիստում:
«Նիստի ընթացքում քննարկվել են ներքաղաքական կյանքին վերաբերող մի շարք հարցեր, ինչպես նաև Հայաստանի և Արցախի շահերին առնչվող տարածաշրջանային զարգացումները։ Հաշվի առնելով կապիտուլյանտին իշխանությունից հեռացնելու կենսական հրամայականը, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը որոշում է կայացրել մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին»,- նիստի ժամանակ ընդունված հայտարարությունը ներկայացրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Կուսակցության նիստից հետո կայացած ճեպազրույցում նա ասել է, որ որոշվել է ընտրական դաշինք կազմել «Հայրենիք» կուսակցության հետ, որը ղեկավարում է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:
Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները նախատեսվում է անցկացնել 2021 թվականի հունիսի 20-ին:
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈՆ հայտնել էր, որ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի ընտրություններին որպես կուսակցությունների դաշինքի ղեկավար: