Friday , March 29 2024
amru
Home / Լրահոս / Հայաստանում ներքաղաքական զարգացումները ծավալվում են Փաշինյան-Պուտին-Քոչարյան եռանկյան ներսում

Հայաստանում ներքաղաքական զարգացումները ծավալվում են Փաշինյան-Պուտին-Քոչարյան եռանկյան ներսում

Այս շաբաթ հայաստանյան հասարակության ուշադրությունը հիմնականում բևեռացված էր վարչապետ Փաշինյանի և երկրորդ նախագահ Քոչարյանի անվան շուրջ։Շաբաթվա սկզբում ու դրան նախորդող օրերին գրեթե միաժամանակ կամ զուգահեռ իրադարձություններ տեղի ունեցան, որոնք անմիջապես հայտնվեցին հանրության ու լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։Նախ՝ հայտարարվեց, որ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն  հունիսի 20-ին, իսկ Նիկոլ Փաշինյանը  հրաժարական կտա ապրիլի վերջին։Խորհրդարանի իշխող մեծամասնությունը արտահերթ նիստում փոխեց ընտրական օրենսգիրքը, հրաժարվելով վարկանիշային ընտրակարգից։ Ընդդիմությունը չմասնակցեց այդ գործընթացին, թեև նախապես հայտարարել էր, որ չի խոչնդոտի։

Ապրիլի 5-ին խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցելու իր որոշման մասին Վլադիմիր Պոզներին տված հարցազրույցում հայտարարեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Ընտրություններին կմասնակցեմ կուսակցությունների դաշինքով։ Ամենայն հավանականությամբ, դաշինքում կլինի 2 կուսակցություն», – ասաց  նախկին նախագահը, չհստակեցնելով, սակայն, թե որ կուսակցությունների մասին է խոսքը։

Բացի սրանից, Քոչարյանը այդ հարցազրույցում ևս մի քանի փակագծեր բացեց։ Մասնավորապես, նա ակնարկեց, որ Ռուսաստանի նախագահի հետ քննարկել է որոշ հարցեր, թեև նրա հետ անմիջական հանդիպում չի կայացել։ Ավելի ուշ Քոչարյանի և Պուտինի հեռավար շփման փաստը հաստատեց Կրեմլի խոսնակը։

«Ես կարող եմ հաստատել, նրանք իսկապես հեռախոսազրույց են ունեցել: Դուք գիտեք, որ նրանք վաղեմի լավ հարաբերություններ ունեն, որը շարունակվում է, նրանք բավականին հաճախ են շփվում»,- լրագրողներին ասել էր Պեսկովը:

Փաշինյան – Պուտին հանդիպումը կայանալու էր ապրիլի 7-ին։ Հանդիպումից մի քանի օր առաջ հայտարարվեց , որ վարչապետը ինքնամեկուսացել է, իսկ հանդիպման նախօրեին հրապարակվեցին նրա հարցազրույցները  Ինտերֆաքսին և Ռիա Նովոստիին։

«Հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունները բավական հարուստ են և լայնածավալ: Դրանք հիմնված են մեր բարեկամ ժողովուրդների պատմական մտերմության վրա: Այդ հարաբերությունների բնույթը կախված չէ առաջիկա արտահերթ ընտրությունների ելքից»,- ասել էր Փաշինյանը լրագրողին։

Հայ-ռուսական հարաբերությունների մասին  խոսել էր նաև Քոչարյանը Պոզների հարցազրույցում։ Նա , մասնավորապես, հայտարարել էր,  որ երբեք չի թաքցրել իր աշխարհաքաղաքական կողմնորոշումը և անդրադարձել էր 44-օրյա ղարաբաղյան պատերազմում Ռուսաստանի դերակատարությանը։

«Այս թեման բարձրաձայնվում էր տևական ժամանակ, նույնիսկ պատերազմից առաջ: Հիմնականում այն ուժերը, որոնք դժգոհ են Հայաստանում ռուսական կողմնորոշումից: Հիմա նոր իրավիճակ է ստեղծվել, և այդ նույն ուժերը նորից անում են հնարավոր առավելագույնը հակառուսական տրամադրություններ հարուցելու համար: Բայց պատերազմը հրահրողը Ռուսաստանը չէր: Ռուսաստանը հնարավոր ամեն բան արեց պատերազմը կանգնեցնելու համար»,-ասել էր  երկրորդ նախագահը,պատերազմի նման ելքի մեղքը  ամբողջությամբ բարդելով Հայաստանի վարչապետի վրա։

Ապրիլի 7-ին  կայացավ Պուտին-Փաշինյան հանդիպումը։ Այդ հանդիպման պաշտոնական մասից հայտնի դարձավ, որ երկու երկրների ղեկավարները քննարկել են Հայաստանի համար օրախնդիր մի շարք հարցեր։ Քննարկումների առանցքում եղել է պատերազմից հետո Լեռանյին Ղարաբաղում ստեղծված ներկա իրավիճակը և 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի կատարման ընթացքը։

«Ցանկանում եմ ընդգծել, որ այս համատեքստում կա շատ կարևոր հարց, որը մինչ օրս չի կարգավորվել. դա ռազմագերների, պատանդների և պահվող այլ անձանց խնդիրն է: Ինչպես բազմիցս քննարկել ենք, համաձայն նոյեմբերի 9-ի հայտարարության` բոլոր պատանդները, ռազմագերիները և պահվող անձինք պետք է վերադարձվեն հայրենիք, բայց ցավոք մինչ օրս Ադրբեջանում մենք ունենք պահվող անձինք: Ուրախ եմ, որ այս հարցի լուծման թեմայով մենք չունենք որևէ տարակարծություն»,- ասել է Փաշինյանը Պուտինի հետ հանդիպման հրապարակային մասում։ Հանդիպմանը քննարկվում է նաև հայ-ռուսական ռազմական ու տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր։  Շոշափվում է նաև Հայաստանի կողմից ռուսական Սպուտնիկ V պատվաստանյութի ձեռքբերման հարցը։

Պուտին – Փաշինյան հանդիպման հենց հաջորդ օրը ղարաբաղյան թեման հեռախոսով քննարկում են Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահները։ Նույն օրը երեկոյան Երևանում լուեր  տարածվեցին,թե ռուս խաղաղապահների հրամանատար Մուրադովը Բաքվից Երևան է բերում մի խումբ ռազմագերիների։ Պպարզվեց այս լուրը կեղծ է, և ոչ մի գերի չի վերադարձել հայրենիք։ Դա դժգոհության մեծ ալիք բարցրաձրեց, և գերիների հարազատները պակեցին միջպետական մի քանի ճանապարհ ու շրջապատեցին ՊՆ շենքը։

Ապրիլի 7-ին Ռոբերտ Քոչարյանը հերթական դատական հայցը ներայացրեց Նիկոլ Փաշինյանի դեմ, վարչապետի կողմից իր մասին արված հայտարարությունների համար որպես փոխհատուցում պահանջելով 4 միլիոն դրամ։ Մինչ այդ, ապրիլի 6-ին դատարանը կարճել էր Քոչարյանի և մյուսների նկատմամբ Սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով քրեական գործը։

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …