Եկատերինբուրգում բնակվող 55-ամյա Ստալին Սարգսյանը արդեն 9 է՝ տարի չի կարողանում աշխատանք գտնել:
Սարգսյանը կարծում է, որ գործատուներից մերժում է ստանում իր անսովոր անվան պատճառով, որը նրան շնորհել է Ստալինի երկրպագու իր հայրը:
«Մինչև 1966 թվականը գոյություն ունեին Ստալին անունները, իսկ 1966 թ.-ին հրամանագիր ընդունվեց այդ անունները փոխելու մասին: Հայրս չցանկացավ դա անել և մերժեց»,- ասել է նա առցանց մի հրատարակության:
Սարգսյանն ասել է, որ ինքը մի քանի մասնագիտություն ունի և մինչև 2012 թվականը հասցրել է աշխատել ամբողջ երկրում: Սովորել է Ղրիմի և Երևանի տեխնիկական քոլեջներում: Նա նաև ռադիոհեռուստամեխանիկ է ու նաև առաջին կարգի պրոֆեսիոնալ վարորդ:
2012-ից հետո աշխատանքի հետ կապված խնդիրներ են առաջացել։ Նա չի կարողացել փաստաթղթեր ստանալ: 2017-ին Սարգսյանը վերջապես ռուսական անձնագիր է ստացել, բայց նա դեռ աշխատանք չի կարողանում գտել: Ստալին Սարգսյանի խոսքով՝ մարդիկ վախենում են իր անունից և փորձում են ազատվել անցյալի ուրվականից:
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈՆ պատմել էր, թե ինչպես է Իոսիֆ Ստալինը հայկական կոնյակ ուղարկել Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլին: