Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը քննադատել է Ադրբեջանի ղեկավարությանը` Բաքվում «ռազմավարի պուրակ» բացելու համար, որտեղ ցուցադրվել են զոհված հայ զինվորների սաղավարտներն ու նրանց մանեկենները:
«Չեմ կարծում, որ 21-րդ դարում որևէ երկրի համար նորմալ է այդպիսի բանի ականատես լինելը: Սա ես ասել եմ Հայաստանի ղեկավարությանը Երևան կատարած այցի ժամանակ, և նույնը կասեմ Բաքվում»,- ասել է Լիտվայի արտգործնախարարը Հայաստանի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում:
Նա ընդգծել է, որ ոչ մի զոհի նկատմամբ չի կարելի նման վերաբերմունք դրսևորել, և որևէ բռնություն չպետք է փառաբանվի:
Լիտվայի արտգործնախարարը նշել է, որ Բաքու ժամանելուն պես իր կարծիքը կհայտնի այս հարցի վերաբերյալ, քանի որ դա սկզբունքային մոտեցում է:
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈՆ-ն հայտնել էր, որ ՌԴ ԱԳՆ մամուլի քարտուղար Մարիա Զախարովան մեկնաբանել է Բաքվում «ռազմավարի պուրակի» բացումը: