Tuesday , April 16 2024
amru
Home / Լրահոս / Պատասխանն է` ոչ . Զախարովան խոսել է Բաքվում «ռազմավարի այգու» և հայ գերիների վերադարձի մասին

Պատասխանն է` ոչ . Զախարովան խոսել է Բաքվում «ռազմավարի այգու» և հայ գերիների վերադարձի մասին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Մոսկվայում կայացած ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է Ադրբեջանի կողմից պահվող հայ ռազմագերիներին ազատ արձակելու հարցը:

Զախարովայի խոսքով՝ Ռուսաստանը կողմ է ռազմագերիների խնդրի լուծմանը «բոլորը բոլորի փոխարեն» տարբերակով:

«Նման քայլն իսկապես բարենպաստ մթնոլորտ կստեղծեր մի շարք կարեւոր հարցերի շուրջ առաջ շարժվելու համար»,- ասել է նա:

Մեկնաբանելով Բաքվում «ռազմավարի այգու» բացումը, Զախարովան հույս է հայտնել, որ գործնականում Բաքուն և Երևանը կձգտեն քայլեր ձեռնարկել, որոնք ուղղված կլինեն հարաբերությունների կարգավորմանը, այլ ոչ թե նոր բաժանարար գծերի ստեղծմանը:

«Հսկայական գին վճարվեց. մարդկային կյանքեր. այս պահին և ողբերգական, և միաժամանակ ապագայի հույս տվող պահերից պետք է օգտվել խաղաղ նպատակներով, ստեղծարար նպատակներով, այլ ոչ թե այդ պահն օգտագործել իրավիճակի էլ ավելի սրման համար։ Արդյո՞ք նման գրգռիչները կնպաստեն խաղաղության ձեռքբերմանը։ Պատասխանը, իմ կարծիքով, ակնհայտ է՝ ոչ»,- ասել Է Զախարովան։

Մեկնաբանելով Զանգեզուրի միջանցքի մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերը, Մարիա Զախարովան կողմերին կոչ է արել ձեռնպահ մնալ ռևանշիստական և ռազմատենչ հռետորաբանությունից, որը կարող է տարածաշրջանը կրկին պատերազմի շեմին հասցնել:

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈՆ հայտնել էր, որ ԵԽԽՎ Մոնիտորինգային կոմիտեն պահանջել է ազատ արձակել հայ ռազմագերիներին:

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …