Արցախում ականի վրա պայթել է ռուս խաղաղապահներ տեղափոխող ավտոմեքենան: Դեպքը տեղի է ունեցել երեք օր առաջ:
Արմենպրեսի հետ զրույցում Արցախի ՆԳՆ մամուլի քարտուղար Հունան Թադեւոսյանը հաստատել արտակարգ պատահարի մասին տեղեկությունը:
«Ավտոմեքենան պայթել է հակատանկային ականի վրա։ Վիրավորվել է 2 զինվորական։ Այս պահին վերջիններս բժշկական կենտրոնում են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,- գործակալությանն ասել է Թադևոսյանը:
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանել արտակարգ պատահարի մասին լուրը:
Ավելի վաղ RUSARMINFO- ն հայտնել էր, որ Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքում ապրիլի 15-ին որոնողական աշխատանքների ժամանակ Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարական խմբի հրամանատարը վիրավորվել է ականի պայթյունից: