Հայ գերիները Ադրբեջանից տեսաուղերձ են ուղարկել հարազատներին – Rusarminfo
Tuesday , June 22 2021
amru
Home / Լրահոս / Հայ գերիները Ադրբեջանից տեսաուղերձ են ուղարկել հարազատներին

Հայ գերիները Ադրբեջանից տեսաուղերձ են ուղարկել հարազատներին

Ադրբեջանում պահվող  հայ գերիները տեսաուղերձ են փոխանցել իրենց հարազատներին: Հաղորդակցության այդ ձևը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով առաջին անգամ է կիրառվել հայ գերիների համար:

 

Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչ Զառա Ամատունին ԶԼՄ-ներին ասել է, որ այդ հնարավորությունը տրվել է նրանց, ում գերությունը հաստատել է Ադրբեջանը, և ում այցելել են Կարմիր խաչի Բաքվի գրասենյակի ներկայացուցիչները:

 

«Կարող ենք հույս հայտնել, որ կապի այդ միջոցը կկարողանանք կիրառել, քանի դեռ մարդիկ անազատության մեջ են: Տվյալ դեպքում ընտանիքի, հարազատի հետ շփվել, ոչ միայն գրավոր, իր ձեռագրով գրած նամակով, այլև տեսնելով»,- ասել է Զառա Ամատունին:

 

Կարմիր խաչի ներկայացուցչի խոսքով` հնարավորության դեպքում, բանտարկյալների ընտանիքի անդամները նույնպես կկարողանան պատասխան տեսահաղորդագրություններ ուղարկել Ադրբեջանում գերության մեջ գտնվող իրենց հարազատներին:

 

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈՆ  հայտնել էր, որ ԵԽԽՎ-ն Ադրբեջանից պահանջել է վերադարձնել հայ գերիներին:

Leave a Reply

Կարդացեք նաև

Ես սիրահարվեցի Հռոմին.Մխիթարյանը երկարաձգել է Ռոմայի հետ պայմանագիրը

«Ռոմա» իտալական ֆուտբոլային ակումբը հայտարարել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ պայմանագիրը երկարաձգելու …