Սփյուռքը հուսով է, որ ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո, ամերիկյան դատարանները կվերսկսեն ընդունել ցեղասպանությունը վերապրածների ժառանգների դատական հայցերն ընդդեմ Թուրքիայի:
Այս մասին ՌԻԱ Նովոստի գործակալությանը հայտնել է Նիդերլանդների հայ համայնքի ներկայացուցիչ Ինգե Դրոստը։ Նրա խոսքով, մինչև ԱՄՆ վարչակազմի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումը, ամերիկյան դատարանները չեն ընդունել հայերի բողոքները: Նա կարծում է, որ այժմ իրավիճակը փոխվել է:
«Մենք հուսով ենք, որ դա դրական ազդեցություն կունենա Հայաստանի և հայերի նկատմամբ Թուրքիայի վերաբերմունքի վրա: Դրա հետևանքով ապագայում հնարավոր կլինի կարգավորել երկու երկրների փոխհարաբերությունները»,- նշել է Ինգե Դրոստը:
Նա անդրադարձել է նաև Նիդերլանդներում Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին և հիշեցրել, որ երկրի խորհրդարանը դեռևս 2018 թվականին է ճանաչել ցեղասպանությունը, և կոչ է արել կառավարությանը պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Սակայն, Դրոստի կարծիքով, կառավարությունը խուսափում է այդ թեմայից, նայց հնարավոր է` ԱՄՆ նախագահի հայտարարությունից հետո, Նիդեռլանդների կառավարությունն ավելի ազատ գործի:
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈՆ հայտնել էր, որ Կալիֆորնիայի Վճռաբեկ դատարանը, որը քննել է հայերի հայցն ընդդեմ Թուրքիայի, մերժել է հայցային վաղեմության ժամկետը լրանալու մասին ձևակերպումը: