Friday , March 29 2024
amru
Home / Էքսկլյուզիվ / Միայն Հայաստանի` քարտեզներով զիջումների մասին խոսակցությունները մանիպուլյացիա են. պատգամավոր Տեսանյութ

Միայն Հայաստանի` քարտեզներով զիջումների մասին խոսակցությունները մանիպուլյացիա են. պատգամավոր Տեսանյութ

ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Մարիա Կարապետյանը մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և գործընթացը։

Նրա խոսքով, դեռ պարզ չէ, թե խորհրդային ինչ քարտեզներով է կատարվելու գործընթացը։ Կարապետյանը նշել է, որ քարտեզներն իսկապես գտնվում են ՌԴ Գլխավոր շտաբում, սակայն դա չի նշանակում, որ կողմերը չեն կարող իրենց մոտեցումներն ունենալ։

«Քննարկումների տեղ կա, մասնավորապես, թե որ քարտեզները պետք է հիմք հանդիսանան բանակցությունների համար։ Տարբերություններ կարող են լինել նույնիսկ այն փաստաթղթերում, որոնք գտնվում են Մոսկվայում։ Պետք է հասկանանք, թե որ քարտեզների վրա անհամապատասխանություններ կան»,- ասել է նա։

Կարապետյանը մանիպուլյացիա է անվանել այն հայտարարությունները, թե իբր սահմանազատման բանակցություններում միայն հայկական կողմն է զիջելու։ Նա նաև հավելել է, որ Հայաստանը շարունակում է պահանջել ադրբեջանական զորքերի դուրսբերումն իր սուվերեն տարածքից և այդ հարցը բարձրացնելու է բանակցություններում։

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում Մարիա Կարապետյանը մեկնաբանել էր, Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրման նախապատրաստվող նոր համաձայնագրի վերաբերյալ մամուլի հրապարակումները։

 

Leave a Reply

Կարդացեք նաև

Իրական խնդիրները կեղծով փոխարինելը վտանգավոր է Հայաստանի համար

Կարիք կա՞ր Ռուսաստանի պետդումայի նախագահին նամակ հղել՝ հաշվետվության տեսքով և մերժում ստանալ, իսկ ԵՄ դեսպանին …