Wednesday , April 24 2024
amru
Home / Լրահոս / ՀՀ ԱԺ պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել 1999 թվականի ահաբեկչության զոհերի հիշատակին

ՀՀ ԱԺ պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել 1999 թվականի ահաբեկչության զոհերի հիշատակին

Ուղիղ 22 տարի առաջ՝ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին, Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցավ ահաբեկչություն, որի ժամանակ զոհվեցին ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը և վարչապետ Վազգեն Սարգսյանը։

Ազգային Ժողովի այսօրվա նիստից առաջ պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են 1999 թվականի ահաբեկչության զոհերի հիշատակը։

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, որ այսօր ոգեկոչման միջոցառումներ են անցկացվելու խորհրդարանի այգում տեղադրված զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ։

22 տարի առաջ մի խումբ ահաբեկիչներ ներխուժեցին Ազգային Ժողովի նիստերի դահլիճ և գնդակահարեցին այնտեղ գտնվող խորհրդարանի ու կառավարության ղեկավարներին ու անդամներին։

Ահաբեկիչության զոհ դարձան ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանը և Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Արմենակ Արմենակյանը, Հենրիխ Աբրահամյանը, օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանը։

Ահաբեկչների դատավարությունը տևեց 2001 թվականից մինչև 2003 թվականը։ Ահաբեկիչներից վեցը դատապարտվեցին ցմահ ազատազրկման, այդ թվում՝ խմբի ղեկավար Նաիրի Հունանյանը։ Եվս մեկը դատապարտվեց 14 տարվա ազատազրկման։ Բոլորը մեղավոր ճանաչվեցին Հայաստանի քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով, այդ թվում՝ պետական դավաճանություն, ահաբեկչություն և հատկապես վտանգավոր պետական հանցագործություններ։

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն պատմել է Հայաստանի պատմության մեջ ամենախոշոր ահաբեկչության՝ 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ողբերգության մասին։

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …