«Հայաստան» դաշինքի ղեկավար, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի վարակվել կորոնավիրուսով։
Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը NEWS.am-ին հայտնել է, որ ՀՀ երկրորդ նախագահի կորոնավիրուսի թեստը բացասական է եղել։
Նոյեմբերի 2-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցած դատական նիստի ժամանակ Քոչարյանի պաշտպանը հայտնել էր, որ իր պաշտպանյալը կորոնավիրուսի թեսթ է հանձնել, քանի որ նրա ջերմությունը բարձրացել է կորոնավիրուսով վարակված հարազատի հետ շփումից հետո։
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը հետաձգվել է։