Արգենտինական «Բոկա Խունիորսը», որի կազմում հանդես է գալի Հայաստանի ֆուտբոլի հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկայանը, դուրս է եկել Արգենտինայի գավաթի եզրափակիչ:
Բալեկյանի թիմը կիսաեզրափակիչում հաղթել է «Արգենտինոս Խունիորսին» նվազագույն՝ 1-0 հաշվով:
Հանդիպման 57-րդ միակ գոլը խփել է Լուիս Վասկեսը: Խաղի 66-րդ րոպեին նրան փոխարինել է Հայաստանի հավաքականի 25-ամյա հարձակվող Նորբերտո Բալեկյանը:
Եզրափակիչում «Բոկա Խունիորսը» կմրցի «Տալերես Կորդովա»-«Գոդոյ Կրուզ» հանդիպման հաղթողի հետ:
Նորբերտո Բալեկյանը Աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին երկու խաղերի համար հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական: Հյուսիսային Մակեդոնիայի և Գերմանիայի հետ հանդիպումները տեղի կունենան Երևանում, համապատասխանաբար` նոյեմբերի 11-ին և 14-ին:
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈՆ-ն հայտնել էր, որ Խոակին Կապարոսը հրապարակել է ԱԱ-2022-ի ընտրական փուլի առաջիկա խաղերին Հայաստանի հավաքական հրավիրված ֆուտբոլիստների հայտացուցակը: