Tuesday , April 23 2024
amru
Home / Լրահոս / Ադրբեջանը մտադիր է Պակիստանից կործանիչներ գնել

Ադրբեջանը մտադիր է Պակիստանից կործանիչներ գնել

Պակիստանում Ադրբեջանի դեսպանության ռազմական կցորդ Մեհման Նովրուզովը հայտարարել է, որ Բաքուն մտադիր է պակիստանյան JF-17 Thunder կործանիչներ գնել:

«Պակիստանից JF-17 Thunder ինքնաթիռներ գնելն առանցքային հարց է մեր օրակարգում»,-Նովրուզովի խոսքը մեջբերում է Ինտերֆաքս Ադրբեջանը:

Նովրուզովը նշել է, որ Ադրբեջանի ռազմաօդային ուժերը ջանք չեն խնայում հատկապես կործանիչների արդիականացման համար, և այդ հարցում փոխգործակցություն է իրականացվում Պակիստանի հետ:

JF Thunder-ը պակիստանաչինական արտադրության կործանիչ-ռմբակոծիչ է։ Չինաստանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը ունի Chengdu FC-1 Xiaolong անվանումը: Այն նախատեսված է մինչև 100 կմ հեռավորության վրա օդ-օդ և օդ-երկիր թիրախների խոցման համար։

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ պատասխանել է Ադրբեջանի նախագահի՝ Ռուսաստանին ուղղված պահանջների մասին հարցին՝ կապված Հայաստան ռուսական զենքի մատակարարումների հետ:

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …