Հայաստանը մտադիր է մեծացնել Իրանի հետ սահմանին գտնվող մաքսակետի թողունակությունը:
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի ղեկավար Ռուստամ Բադասյանը խորհրդարանում հայտարարել է, որ Մեղրիի մաքսակետն ամբողջությամբ կվերակառուցվի 2024 թվականին։
«Այսօր Իրանի հետ սահմանին աշխատում է հին մաքսատունը, որը նախատեսվում է ամբողջությամբ վերակառուցել։Նախկինում նույն կերպ վերակառուցվել են Վրաստանի հետ սահմանին գործող երեք մաքսատները»,-ընդգծել է Բադասյանը։
Մեղրիի մաքսատունը նախատեսվում է վերակառուցել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից հատկացված վարկային միջոցներով:
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ իրանցի հրշեջները մասնակցել են Սյունիքի մարզի Մեղրի համայնքում բռնկված հրդեհների մարմանը։