Rusarminfo – Page 7 – Российско-Армянское информационное агентство
Tuesday , July 7 2026
amru

Վերջին նորություներ

«Սառը ցնցուղ» պանթուրքիստների համար. Բաբայանը՝ Ղազախստանում ՀԱՊԿ-ի գործողությունների մասին

Արցախի Հանարապետության Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում ասել է, որ ՀԱՊԿ-ի օպերատիվ արձագանքը Ղազախստանի իրադարձություններին պետք է նախազգուշացում լինի Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարությանը։ «Սա պետք է «սառը ցնցուղ» լինի Ադրբեջանի և Թուրքիայի համար, որպեսզի մեծ սադրանքներ չլինեն, քանի որ պատասխանը կլինի համարժեք։ Ղազախստանում տեղի ունեցածը ցույց տվեց, որ …

կարդալ »

Սահմանին ևս մեկ հայ զինծառայող է զոհվել․ ՊՆ

Հունվարի 11-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ինտենսիվ մարտական գործողությունների ժամանակ հակառակորդի գնդակից ևս մեկ հայ զինծառայող է զոհվել։ ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ զոհված զինծառայողը 2003 թվականին ծնված շարքային Վահան Բաբայանն է։ Գերատեսչությունից հայտնում են նաև, որ երկու վիրավոր զինծառայողների վիճակը կայուն է և նրանց կյանքին վտանգ չի …

կարդալ »

Հայերը զգուշացնում էին Տոկաևին, որը շնորհավորել էր Ալիևին «հաղթանակի» կապակցությամբ. Բաբայան Տեսանյութ

Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում զուգահեռներ է անցկացրել Ղազախստանում առաջացած ահաբեկչական սպառնալիքի և Արցախում 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից ահաբեկչական խմբավորումներ ներգրավելու միջև։ Բաբայանի խոսքով՝ այս իրավիճակում Հայաստանը ճիշտ է վարվել՝ համաձայնելով ՀԱՊԿ-ի շրջանակներում օգնություն տրամադրել Ղազախստանին, չնայած այն հանգամանքին, որ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը 2021 …

կարդալ »

Արսեն Զախարյանը ՈւԵՖԱ-ի ամենահեռանկարային ֆուտբոլիստների ցանկում է

ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը ներկայացրել է մինչև 21 տարեկան 40 ֆուտբոլիստների ցուցակը, որոնք, ըստ պորտալի թղթակիցների և խմբագիրների, կարող են հաջողությամբ հանդես գալ 2022 թվականին։ Այդ ֆուտբոլիստների թվում է նաև «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը։ Ըստ ՈւԵՖԱ-ի՝ Զախարյանը ցուցաբերում է հնարամատությունի և գիտի՝ ինչպես խաղալ տարբեր դիրքերում։ Ավելին, պորտալի ներկայացուցիչները կարծում են, …

կարդալ »

Հավասարը հավասարի հետ. Շահինյանը ներկայացրել է Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության բանաձևը Տեսանյութ

«Շվեյցարիա-Հայաստան» ընկերակցության նախագահ Սարգիս Շահինյանը ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում մեկնաբանել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Ըստ Շահինյանի՝ Հայաստանի բանակցային դիրքերն այժմ շատ ավելի թույլ են, քան նախկինում՝ 44-օրյա պատերազմից առաջ, ուստի Թուրքիան փորձելու է քաղել առավելագույնն իր համար։ Սարգիս Շահինյանը վստահ է, որ Անկարան կշարունակի նախապայմաններ ներկայացնել Երևանին, մասնավորապես՝ …

կարդալ »

Ռուսաստանը առաջատար դեր է խաղում Ղարաբաղում. Ավետիքյան Տեսանյութ

Դերասան, ռեժիսոր Սերժ Ավետիքյանը ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի թղթակցի հետ զրույցում անդրադարձել է պատերազմից հետո Հայաստանում և Արցախում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ Ֆրանսիայի քայլերին և այնտեղից եկող արձագանքներին։ Ավետիքյանի խոսքով՝ նախորդող տարվա ընթացքում Ֆրանսիայի և Եվրոպայի կողմից ձեռնարկված որոշ քայլեր արդյունք են տվել և Ֆրանսիան շարունակում է մնալ Հայաստանի բարեկամը։ «Բայց սանկցիաները, որոնք …

կարդալ »

Ադրբեջանը վաղ, թե ուշ պատասխան է տալու հայ ռազմագերիների խոշտանգումների և սպանությունների համար

ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում՝ «Օրը» Նվեր Մնացականյանի հետ հաղորդման հյուրերն անդրադարձել են Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խնդրին։ ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը, Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանն ու 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը ներկայացրել են բոլոր այն իրավական գործընթացները, որոնց միջոցով պետք է պայքարել գերիներին վերադարձնելու համար։ …

կարդալ »

Ենթակառուցվածքների ապաշրջափակում․ Ու՞ր է տանում «Զանգեզուրի միջանցքը» Տեսանյութ

ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում՝ «Օրը» Նվեր Մնացականյանի հետ հաղորդման շրջանակներում ամենաքննարկվող թեմաներից մեկը հաղորդակցությունների ապաշրջափակումն ու այդ համատեքստում «Զանգեզուրի միջանցքին» վերաբերող թեման է։ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն անդրադառնալով՝ ապաշրջափակման վերաբերյալ հարցերին՝ նշել է, որ խոսքը գնում է միայն գոյություն ունեցող ենթակառուցվածքների վերականգման մասին։ «Միջանցքի մասին խոսք լինել չի կարող։ Եթե …

կարդալ »

Հայկական բանակի խնդիրներն ու ձեռքբերումները պատերազմից հետո Տեսանյութ

ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում «Օրը» Նվեր ՄՆացականյանի հետ հաղորդման շրջանակներում բանախոսներն անդրադարձել են շրջանում հայկական բանակի խնդիրների և անհրաժեշտ փոփոխությունների մասին։ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի կարծիքով՝ պատերազմի ավարտից անմիջապես հետո կարևոր հարցերից մեկը պետք է լիներ բանակում արմատական փոփոխություններ կատարելը։ Սակայն ըստ պատգամավորի՝ դեռևս փոփոխություններ չկան։ «Հնարավոր է իշխանությունը նպատակային …

կարդալ »

Հայաստանն ԱՄՆ-ից լուրջ աջակացություններ չպետք է ակնկալի․ Սասունյան Տեսանյութ

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր և հրատարակիչ Հարութ Սասունյանը ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի թղթակցի հետ զրույցում խոսել է նախորդ տարվա ընթացքում հետպատերազմյան Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերավերյալ Միացյալ Նահանգների արձագանքների մասին։ Սասունյանի կարծիքով՝ 2021 թվականի կարևոր ձեռքբերումներից է այն, որ ԱՄՆ նախագահի պաշտոնում չվերընտրվեց Դոնալդ Թրամփը, որը բացարձակապես չէր հետաքրքրվում հայ ժողովրդով և հայաստանյան …

կարդալ »

Առանց Արցախ Հայաստանը լավ ապագա ունենալ չի կարող Տեսանյութ

Հետպատերազմյան Հայաստանում և Արցախում առաջնային խնդիրների շարքում Արցախի Հանրապետության կարգավիճակի հարցն է։ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում «Օրը» Նվեր Մնացականյանի հետ հաղորդման շրջանակներում Արցախի Հանրպետության Արտաքին գործերի նախարարա Դավիթ Բաբայանը, Ազգային Ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ու ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանն անդրադարձել են պատերազմից հետո ի հայտ եկած խնդիրներին։ Արցախի պաշտոնյաները առաջնահերթ են համարում …

կարդալ »

2022 թվականը գալիս է Հայաստան բացառիկ պահանջով

Ավարտվում է տարին, մինչդեռ մեր հոգսերի ձմեռը, ինչպես կբնորոշեր մեծն Սթայնբեքը, նոր է սկսվում: Ընտրությունն էլ մեծ չէ. մնալ այդ հոգսերի ավերակներում, թե ապրել հոգս հաղթահարողի բանականությամբ, իսկ դրա համար պետք է կողմնորոշվել՝ թե ինչը թողնել ավերակներում: Ես կթողնեի Եռաբլուրում պաշտպանության նախարարի թիկունքից բղավող լրագրողի կասկածելի տգիտությունը, թե ասեք, պարոն …

կարդալ »

Մարությանը քաղաքական ուղղությունը չի փոխել. քաղաքապետի աջակիցը՝ իշխանություններին Տեսանյութ

Երևանի ավագանու անդամ Վահե Գևորգյանը ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում ասել է, որ դիմում է գրել մանդատից հրաժարվելու և «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու մասին։ Պատճառը Երևանի գործող քաղաքապետ Հայկ Մարությանին, որին նա սատարում է, անվստահություն հայտնելու գործընթացն է։ Նա նշել, որ ավագանու մի քանի անդամներ ևս համաձայն չեն քաղաքապետի հրաժարականի հետ և …

կարդալ »

Փաշինյանին Թբիլիսիում հյուրասիրել են Մթածմինդա լեռան ռեստորանում Տեսանյութ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա գլխավորած պատվիրակությանը հրավիրել է աշխատանքային ընթրիքի։ Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ ընթրիքը տեղի է ունեցել Մթածմինդա լեռան վրա գտնվող «Ֆունիկլյոր» ռեստորանային համալիրում։ Երկու երկրների կառավարությունների ղեկավարները ռեստորան են հասել ճոպանուղիով, որտեղից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի գիշերային Թբիլիսի։ …

կարդալ »

Փաշինյանն ու Մարությանը բաժանվեցին. Անի Խաչատրյանը թվարկել է պատճառները Տեսանյութ

ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը, որը կողմ է գործող քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախաձեռնությանը, խոսել է Հայաստանում իշխող քաղաքական ուժի հետ քաղաքապետի հարաբերությունների մասին։ Խաչատրյանը նշել է, որ Երևանի ավագանու ընտրություններից և Հայկ Մարությանի քաղաքապետ ընտրվելուց մի քանի ամիս անց նրա և իշխող «Իմ քայլը» …

կարդալ »

Մակրոնը ողջունել է հայ ռազմագերիների վերադարձը հայրենիք

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մեկնաբանել է 10 հայ ռազմագերիների վերադարձը հայրենիք։ Twitter-ի իր միկրոբլոգում նա նշել է, որ սա քայլ առաջ է։ «Տասը հայ զինվոր ազատ է արձակվել։ Ես ողջունում եմ Եվրոմիության գործողությունները, որոնց աջակցությամբ մենք կշարունակենք առաջ տանել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության տանող երկխոսության ճանապարհը»,- գրել է Մակրոնը։ …

կարդալ »

Հայաստանի իշխանությունները պետք է ամեն ուրբաթ պատմեն, թե ինչ է կատարվում. Հայրապետյան Տեսանյութ

ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում «Ձայն» կուսակցության նախագահ Արուսյակ Հայրապետյանը հայտարարել է, որ Հայաստանի շուրջ արտաքին քաղաքական իրադարձությունները թևակոխել են ամենաթեժ փուլը, սակայն երկրի քաղաքացիները պատշաճ կերպով տեղեկացված չեն, թե ինչ է կատարվում։ Արուսյակ Հայրապետյանը նշել է, որ աշխարհի տարբեր քաղաքներում մշտապես տեղի են ունենում բարձր մակարդակի հանդիպումներ՝ Հայաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ, որից հետո …

կարդալ »

ԵԱՏՄ-ում դիտորդի կարկավիճակ ստանալու համար Ադրբեջանը հայտ չի ներկայացրել․ ԱԳՆ

Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանն անդրադարձել է Ադրբեջանին ԵԱՏՄ դիտորդի կարգավիճակ տալու հարցի շուրջ քննարկումներին։ Նրա խոսքով ՝ այս պահի դրությամբ որևէ պետության կողմից Եվրասիական տնտեսական միությունում դիտորդի կարգավիճակ ստանալու հայտ չկա։ Արմենպրեսին տված հարցազրույցում Վահան Հունանյանն ասել է՝ որևէ պետությանը դիտորդի կարգավիճակ տրամադրելու հարցը պահանջում …

կարդալ »

Հայաստանի հարավում երկաթուղի գոյություն չունի. Գրիգոր Հարությունյան Տեսանյութ

ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում Հայաստանի ժողովրդական կուսակցության փոխնախագահ Գրիգոր Հարությունյանը խոսել է Հայաստանի հարավում՝ Մեղրիում, երկաթուղիների վիճակի մասին։ Ըստ Հարությունյանի՝ այս հատվածում երկաթգիծ իրականում գոյություն չունի՝ ռելսերն ապամոնտաժվել են 2000-ականներին։ «Ոչ ոք չգիտի, թե ինչ են արել ռելսերը: Մեր տեղեկություններով՝ մետաղը տեղափոխվել է գործարաններ և օգտագործվել արտադրության մեջ»,- ասել է նա։ Գրիգոր …

կարդալ »

Հայաստանի Անվտանգության խորհրդի ղեկավարին Սպիտակ տուն են հրավիրել միայն մեկ հարցով. փորձագետ Տեսանյութ

Միջազգային իրավունքի մասնագետ Սուրեն Սարգսյանը ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանել է Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի այցը Վաշինգտոն։ Սուրեն Սարգսյանի խոսքով՝ Արմեն Գրիգորյանի և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հանդիպման ընթացքում քննարկվել են միայն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հարցերը։ «Քանի որ հայ-թուրքական հարաբեությունների կարգավորումը ԱՄՆ …

կարդալ »

Քաղաքագետը նշել է Հայաստանի երկաթյա փաստարկը Լաչինի միջանցքի վերաբերյալ Տեսանյութ

ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում վերլուծաբան Հովսեփ Խուրշուդյանը մեկնաբանել է Ադրբեջանի ղեկավարության այն փորձերը, որոնցով ադրբեջանական կողմն ուզում է նույնացնել դեպի Նախիջևան ծրագրված ճանապարհը Լաչինի միջանցքի հետ։ Ըստ Խուրշուդյանի՝ ադրբեջանական կողմի փաստարկները հիմնավոր չեն, մինչդեռ հայկական կողմն ունի անհերքելի փաստերը։ «Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ նշվում է միայն մեկ՝ Լաչինի միջանցքի մասին։ Երկրորդը միջանցք …

կարդալ »

Իրանն ուշադրությամբ հետևում է Թուրքիայի «Հարավային Ադրբեջանին». Գևորգյան Տեսանյութ

Արևելագետ Կարինե Գևորգյանը ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում մեկնաբանել է Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները։ Գևորգյանը նշել է, որ Թեհրանի և Բաքվի հարաբերությունների որոշակի ջերմացումը պայմանավորված է նրանով, որ Ադրբեջանը փորձում է մանևրել իր ինքնիշխանությունը պահպանելու համար, որն ակտիվորեն կլանվում է Թուրքիայի կողմից։ «Մյուս կողմից, իրանական լրատվամիջոցներում լուրջ անհանագստություն կա Թուրքիայի պլանների վերաբերյալ՝ կապված …

կարդալ »

Հայաստանի հավաքականի հարձակվողով հետաքրքրված է միանգամից երկու ռուսական ակումբ

Հայաստանի ազգային հավաքականի անդամ, ղազախական «Կայարթի» ֆուտբոլիստ Կամո Հովհաննիսյանի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում ռուսական երկու ակումբ։ Ինչպես հայտնում է Meta-ratings.kz-ը, հայ ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը «Կայրաթի» հետ ավարտվել է։ Իսկ ազատ գործակալի կարգավիճակը և ԵԱՏՄ անձնագիրը նրան գրավիչ են դարձնում ռուսական ակումբների համար։ Այդ ակումբները «Ուրալը» և «Նիժնի Նովգորոդն» են։ Այս …

կարդալ »

Արտակ Զաքարյանը պատմել է, թե ինչպես էր Սերժ Սարգսյանը պատրաստվում լուծել արցախյան հակամարտությունը Տեսանյութ

Հայաստանի պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում ասել է, որ եթե 2018 թվականին Հայաստանում իշխանափոխություն չլիներ, արցախյան հակամարտությունը կլուծվեր խաղաղ ճանապարհով։ Զաքարյանի խոսքով՝ 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո համաշխարհային հանրությունը և հատկապես Մինսկի խումբը համոզված էին, որ հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով։ «Սակայն երկու տարի անց …

կարդալ »

Կովկասի հայկական խաչմերուկը . Ուղարկեք Ալիևին Վիլսոնի վճիռը

Դե ինչ, փաստենք. Սոչիում հնազանդ Ալիևին նորից վերադարձնում են խաղասեղանի մոտ, որ բարձրացնի խաղադրույքը, այս անգամ պահանջելով միջանցքի տրամադրման ժամկետ: Համարձակության համար էլ նրան օգնում է Թուրքիայի փոխնախագահը, որն առաջին անգամ բաց տեքստով հիշեցնում է Ալիևին, որ իրենց հետախուզական ծառայությունը մասնակցել է Արցախի դեմ կազմակերպված ագրեսիային, որն այդպես էլ չավարտվեց …

կարդալ »

Եթե Հայաստանը քայլեր չձեռնարկի, Իրանը ստիպված կլինի ընտրել Ադրբեջանին Տեսանյութ

ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի թղթակցի հետ զրույցում իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ մեկնաբանելով տեղեկությունը, որ արդեն հաջորդ տարվանից Իրանը կարող է «Պարսից ծոց-Սև ծով» միջանցքի նախագիծն իրականություն դարձնել Ադրբեջանի տարածքով, նշել է նախագծից Հայաստանի դուրս մնալու հիմնական պատճառը։ «Բանն այն է, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի Որոտանի հատվածը գտնվում է ադրբեջանցիների հսկողության տակ, ինչը լուրջ խոչնդոտներ է …

կարդալ »

Ալի Էրթեմը ցանկացել է, որ իր մահից հետո իր երեխաներն այցելեն Հայաստան. Մարության Տեսանյութ

Դեկտեմբերի 2-ին Գերմանիայում մահացավ թուրք մտավորական Ալի Էրթեմը, որը մի քանի տասնամյակ պայքարում էր 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց Ցեղասպանության միջազգային դատապարտման և ճանաչման համար։ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը հայտնել է, որ Էրթեմը մեկ անգամ չէ, որ եկել է Հայաստան և այցելել Ծիծեռնակաբերդ՝ Հայոց Ցեղասպանության զոհերի …

կարդալ »

Հայաստանում մի խումբ քաղաքացիներ խոչընդոտել են վիրավոր զինծառայողի տեղափոխմանը. ՊՆ

Ինչպես հայտնում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը դեկտեմբերի 9-ի երեկոյան մի խումբ քաղաքացիներ փակել են Վարդենիսից Երևան տանող ավտոճանապարը։ Գեղարքունիքի մարզում ներքաղաքական խնդիրներով բողոքի ակցիա իրականացնող մարդիկ, նախօրոք տեղեկանալով, որ քիչ հետո այդ ճանապարհով անցնելու է ադրբեջանական կողմի կրակոցների հետևանքով վիրավորված զինծառայողներից մեկին Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ տեղափոխող մեքենան, …

կարդալ »

Հայոց Ցեղասպանության զոհերի և հերոսների հիշատակի օր. ապրիլի 24-ը կարող էր վերանվանվել Տեսանյութ

ՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը ասել է, որ բարձրացրել է Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը վերանվանելու հարցը։ «Ցեղասպանության ժամանակ մենք ունեցել ենք հաջող ինքնապաշտպանության բազմաթիվ օրինակներ։ Ուստի ես առաջարկեցի ապրիլի 24-ը հռչակել Հայոց Ցեղասպանության զոհերի և ինքնապաշտպանության հերոսների հիշատակի օր։ Կար նաև երկրորդ տարբերակը՝ Հայոց Ցեղասպանության հիշատակի …

կարդալ »

Բայդենը սերտ կապեր ունի հայ համայնքի հետ. լրագրող ԱՄՆ-ից Տեսանյութ

ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում Վաշինգտոնում բնակվող լրագրող, վերլուծաբան Հայկարամ Նահապետյանը մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առցանց հանդիպումը, որի ընթացքում, հակառակ հայ քաղաքագետների ակնկալիքների, արցախյան հակամարտությունը չի քննարկվել։ Նահապետյանի խոսքով՝ Ռուսաստանը և ԱՄՆ-ը շահագրգռված են արցախյան հիմնախնդրի կարգավորմամբ, քանի որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորումը կարևոր …

կարդալ »