Friday , April 19 2024
amru
Home / Էքսկլյուզիվ / 2022 թվականը գալիս է Հայաստան բացառիկ պահանջով

2022 թվականը գալիս է Հայաստան բացառիկ պահանջով

Ավարտվում է տարին, մինչդեռ մեր հոգսերի ձմեռը, ինչպես կբնորոշեր մեծն Սթայնբեքը, նոր է սկսվում: Ընտրությունն էլ մեծ չէ. մնալ այդ հոգսերի ավերակներում, թե ապրել հոգս հաղթահարողի բանականությամբ, իսկ դրա համար պետք է կողմնորոշվել՝ թե ինչը թողնել ավերակներում: Ես կթողնեի Եռաբլուրում պաշտպանության նախարարի թիկունքից բղավող լրագրողի կասկածելի տգիտությունը, թե ասեք, պարոն նախարար, երբ ենք հետ բերելու կորցրածը: Կամ պատգամավորի արդեն խորհրդարանում ի լուր թշնամու վարչապետին տրված իբր անմեղսունակ հարցը. որ նոր պատերազմ լինի, հրաժարական կտաք?, հետն էլ զարմանում, որ այդ ինքնաանկման ֆոնին սահմանին առանց կրակոցի զինվոր է գերեվարվում: Ի վերջո, պետք է կողմնորոշվել. հայկական մեդիան մնում է պատվերով բայղուշներին, թե փոխարինվում միտք արտադրողներով, որպեսզի նորից չբախվենք մանկական եվրատեսիլի քաղաքական այլանդակությանը: Հայաստանում չեք գտնում այդ միտք կրողին, դիմեք Սփյուռքին, և առհասարակ, դուրս բերեք Սփյուռքը ներհայաստանյան քաղաքական ճահճից ու կտեսնեք արդյունքը, դա էլ հո Երևանի խնդիրն է: Եվ, ի դեպ, զգուշացեք Ալիևի նվնվոցից, թե Եվրամիությունը Ադրբեջանի համեմատ նախընտրել է 20 անգամ ծանրացնել աջակցության նժարը հօգուտ Հայաստանի, հետն էլ նավթաբարոնը հարցնում է,-բա դա արդար է?: Իհարկե արդար է, բայց այդ արդարությունը վերցնել է պետք, առանց տագնապի, եթե կա գիտակցումը, որ 2022 թ. գալիս է հենց այդ բացառիկ պահանջով…

Նվեր Մնացականյան

 

Leave a Reply

Կարդացեք նաև

Իրական խնդիրները կեղծով փոխարինելը վտանգավոր է Հայաստանի համար

Կարիք կա՞ր Ռուսաստանի պետդումայի նախագահին նամակ հղել՝ հաշվետվության տեսքով և մերժում ստանալ, իսկ ԵՄ դեսպանին …