Friday , April 26 2024
amru
Home / Լրահոս / Մակրոնը ողջունել է հայ ռազմագերիների վերադարձը հայրենիք

Մակրոնը ողջունել է հայ ռազմագերիների վերադարձը հայրենիք

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մեկնաբանել է 10 հայ ռազմագերիների վերադարձը հայրենիք։

Twitter-ի իր միկրոբլոգում նա նշել է, որ սա քայլ առաջ է։

«Տասը հայ զինվոր ազատ է արձակվել։ Ես ողջունում եմ Եվրոմիության գործողությունները, որոնց աջակցությամբ մենք կշարունակենք առաջ տանել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության տանող երկխոսության ճանապարհը»,- գրել է Մակրոնը։

Ֆրանսիայի նախագահը նաև կիսվել է իր գրառումամբ, որտեղ տեսանյութ էր հրապարակել Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից։

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ դեկտեմբերի 19-ին ադրբեջանական գերությունից Հայաստան է վերադարձել 10 ռազմագերի։

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …