Friday , March 29 2024
amru
Home / Էքսկլյուզիվ / Ենթակառուցվածքների ապաշրջափակում․ Ու՞ր է տանում «Զանգեզուրի միջանցքը» Տեսանյութ

Ենթակառուցվածքների ապաշրջափակում․ Ու՞ր է տանում «Զանգեզուրի միջանցքը» Տեսանյութ

ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում՝ «Օրը» Նվեր Մնացականյանի հետ հաղորդման շրջանակներում ամենաքննարկվող թեմաներից մեկը հաղորդակցությունների ապաշրջափակումն ու այդ համատեքստում «Զանգեզուրի միջանցքին» վերաբերող թեման է։

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն անդրադառնալով՝ ապաշրջափակման վերաբերյալ հարցերին՝ նշել է, որ խոսքը գնում է միայն գոյություն ունեցող ենթակառուցվածքների վերականգման մասին։

«Միջանցքի մասին խոսք լինել չի կարող։ Եթե շարժվենք ադրբեջանի «միջանց ստանալու» տրամաբանությամբ,ապա Հայաստանը նույնպես պետք է միջանցք ստանա Ադրբեջանի տարածքում Ռուսաստան և ասիական երկրներ գնալու համար»,- ասել է Արմեն Գրիգորյանը։

«Ազատական» կուսակցության նախագահ, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանի խոսքով՝ Ադրբեջանը, արցախյան պատերազմում տարած հաղթանակի ոգևորության ազդեցության տակ, կարծում է, որ կարող է ճնշում գործադրել Հայաստանի վրա և «միջանցք» ստանալ։

«Չի լինելու, վերջ, մոռացեք։ Այդ հատվածով պատմության մեջ երևէ ճանապարհ չի եղել։ Խոսքը գնում է սովետական միության ժամանակ գործող ճանապարհների, երկաթուղու բացման մասին»,- նշել է Բաբայանը։

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը նշել է, որ ընդդիմությունը կարևորում է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման գաղափարը։

«Խնդիրն այն է, թե ինչ սկզբունքներով և պայմաններով են գնում այդ գաղափարի իրագործմանը»,- ասել է Աբրահամյանը։

Պատգամավորի խոսքով՝ այս համատեքստում կարևոր նշանակություն ունի «միջանցքի» հարցը։ Չնայած Հայաստանում իշխանությունը հայտարարում է, որ դա ընդունելի չէ, սակայն դա չի նշանակում, որ գործընթացներում դա պետք է բացառել։

Leave a Reply

Կարդացեք նաև

Իրական խնդիրները կեղծով փոխարինելը վտանգավոր է Հայաստանի համար

Կարիք կա՞ր Ռուսաստանի պետդումայի նախագահին նամակ հղել՝ հաշվետվության տեսքով և մերժում ստանալ, իսկ ԵՄ դեսպանին …