Saturday , April 20 2024
amru
Home / Էքսկլյուզիվ / Արտակ Զաքարյանը պատմել է, թե ինչպես էր Սերժ Սարգսյանը պատրաստվում լուծել արցախյան հակամարտությունը Տեսանյութ

Արտակ Զաքարյանը պատմել է, թե ինչպես էր Սերժ Սարգսյանը պատրաստվում լուծել արցախյան հակամարտությունը Տեսանյութ

Հայաստանի պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում ասել է, որ եթե 2018 թվականին Հայաստանում իշխանափոխություն չլիներ, արցախյան հակամարտությունը կլուծվեր խաղաղ ճանապարհով։

Զաքարյանի խոսքով՝ 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո համաշխարհային հանրությունը և հատկապես Մինսկի խումբը համոզված էին, որ հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով։

«Սակայն երկու տարի անց փողոցից իշխանության եկան պատահական մարդիկ, ովքեր հայտարարեցին, որ բանակցությունները սկսում են զրոյից և խառնեցին բանակցային գործընթացի բոլոր տարրերը։ Նրանք մերժեցին Վիեննայի և Պետերբուրգի պայմանագրերը և առաջ քաշեցին մյունխենյան պայմանագրերը։ Բանակցություններ էին վարում վերելակներում» ,- ասել է նա։

Նախկին փոխնախարարը վստահություն է հայտնել, որ եթե Հայաստանում իշխանափոխություն չլիներ, ապա պատերազմ չէր լինի։

«Սերժ Սարգսյանը որոշել էր վարչապետ դառնալ բացառապես Արցախի հարցը լուծելու համար» ,- ասել է Զաքարյանը։

Արտակ Զաքարյանը նաև ասել է, որ նախատեսվում էր վերադարձնել հինգ շրջան, որից հետո խաղաղապահներ պետք է մտնեին տարածաշրջան, զուգահեռաբար ԵԱՀԿ հովանու ներքո պետք է ստեղծվեր հանձնաժողով, որը կզբաղվեր Արցախի կարգավիճակի հարցով։

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ դեկտեմբերի 10-ին, ժամը 12-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հարձակվել են արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա։

Մանրամասները՝ տեսանյութում:

Leave a Reply

Կարդացեք նաև

Իրական խնդիրները կեղծով փոխարինելը վտանգավոր է Հայաստանի համար

Կարիք կա՞ր Ռուսաստանի պետդումայի նախագահին նամակ հղել՝ հաշվետվության տեսքով և մերժում ստանալ, իսկ ԵՄ դեսպանին …