Thursday , April 25 2024
amru
Home / Էքսկլյուզիվ / Հայաստանի Անվտանգության խորհրդի ղեկավարին Սպիտակ տուն են հրավիրել միայն մեկ հարցով. փորձագետ Տեսանյութ

Հայաստանի Անվտանգության խորհրդի ղեկավարին Սպիտակ տուն են հրավիրել միայն մեկ հարցով. փորձագետ Տեսանյութ

Միջազգային իրավունքի մասնագետ Սուրեն Սարգսյանը ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանել է Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի այցը Վաշինգտոն։

Սուրեն Սարգսյանի խոսքով՝ Արմեն Գրիգորյանի և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հանդիպման ընթացքում քննարկվել են միայն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հարցերը։

«Քանի որ հայ-թուրքական հարաբեությունների կարգավորումը ԱՄՆ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է, եթե տարածաշրջանում ակտիվություն է լինում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ, Վաշինգտոնն սկսում է ակտիվ աջակցել այդ պրոցեսներին»,- ասել է Սարգսյանը։

Փորձագետի փոխանցմամբ՝ չեն եղել քննարկումներ երկկողմ հարաբերությունների, Արցախի խնդրի կարգավորման վերաբերյալ։

Սուրեն Սարգսյանը չի բացառել նաև, որ առաջիկայում հնարավոր է տեղի ունենա հանդիպում նաև ԱՄՆ նախագահի և ՀՀ վարչապետի միջև։

«Չեմ բացառում, որ նման հանդիպում կարող է լինել մոտ մեկ տարի անց՝ հաջորդ ժողովրդավարության գագաթնաժողովի շրջանակներում։ Սկայն հնարավոր է շատ ավելի շուտ»,- նշել է Սարգսյանը։

Սուրեն Սարգսյանի կարծիքով՝ ԱՄՆ աջակցությունն ուղված ոչ միայն Հայաստանին, այլև հակամարտության բոլոր կողմերին՝ վերջնական և երկարատև լուծում գտնելու ուղղությամբ։

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվան հետ։

Մանրամասները՝ տեսանյութում

Leave a Reply

Կարդացեք նաև

Իրական խնդիրները կեղծով փոխարինելը վտանգավոր է Հայաստանի համար

Կարիք կա՞ր Ռուսաստանի պետդումայի նախագահին նամակ հղել՝ հաշվետվության տեսքով և մերժում ստանալ, իսկ ԵՄ դեսպանին …