Thursday , April 25 2024
amru
Home / Լրահոս / Հայաստանում մի խումբ քաղաքացիներ խոչընդոտել են վիրավոր զինծառայողի տեղափոխմանը. ՊՆ

Հայաստանում մի խումբ քաղաքացիներ խոչընդոտել են վիրավոր զինծառայողի տեղափոխմանը. ՊՆ

Ինչպես հայտնում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը դեկտեմբերի 9-ի երեկոյան մի խումբ քաղաքացիներ փակել են Վարդենիսից Երևան տանող ավտոճանապարը։

Գեղարքունիքի մարզում ներքաղաքական խնդիրներով բողոքի ակցիա իրականացնող մարդիկ, նախօրոք տեղեկանալով, որ քիչ հետո այդ ճանապարհով անցնելու է ադրբեջանական կողմի կրակոցների հետևանքով վիրավորված զինծառայողներից մեկին Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ տեղափոխող մեքենան, զորամիավորման հրամանատարի տեղակալին հայտարարել են, որ խոչընդոտելու են նշված մեքենայի ընթացքը։

Այդ պատճառով մեքենան ստիպված Երևան է հասել շրջանցող ճանապարհով, ինչի հետևանքով էապես ուշացել է զինծառայողին ժամանակին և անհրաժեշտ բուժօգնության ցուցաբերումը։

«Պաշտպանության նախարարությունն անընդունելի է համարում կատարվածը և հիշեցնում, որ զինված ուժերը դուրս են քաղաքականությունից և ապահովում են Հայաստանի Հանրապետության շուրջօրյա անվտանգությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ Հայրենիքի պաշտպանության ժամանակ վիրավորված զինծառայողներին բուժօգնություն ցուցաբերելու գործառույթի խոչընդոտումը՝ անկախ պատճառներից, դուրս է բարոյականության սահմանից։

Ավելի վաղ ՌՈւՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ ադրբեջանական զինուժի գնդակոծության արդյունքում թեթև հրազենային վնասվածքներ են ստացել հայկական կողմի երկու զինծառայող։

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …