Wednesday , April 24 2024
amru
Home / Էքսկլյուզիվ / Հայկական բանակի խնդիրներն ու ձեռքբերումները պատերազմից հետո Տեսանյութ

Հայկական բանակի խնդիրներն ու ձեռքբերումները պատերազմից հետո Տեսանյութ

ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում «Օրը» Նվեր ՄՆացականյանի հետ հաղորդման շրջանակներում բանախոսներն անդրադարձել են շրջանում հայկական բանակի խնդիրների և անհրաժեշտ փոփոխությունների մասին։

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի կարծիքով՝ պատերազմի ավարտից անմիջապես հետո կարևոր հարցերից մեկը պետք է լիներ բանակում արմատական փոփոխություններ կատարելը։

Սակայն ըստ պատգամավորի՝ դեռևս փոփոխություններ չկան։
«Հնարավոր է իշխանությունը նպատակային տանում է տապալման, որովհետեև փորձում են հարաբերությունները կարգավորել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ ու կարծում են,որ մեծ ռեսուրսներ ծախսել բանակի վրա պետք չէ»,- ասել է Աբրահամյանը։

«Ազատական» կուսակցության նախագահ, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանի կարծիքով՝ բանակում խնդիրների լուծումը պետք է սկսել սպայական կազմը փոխելուց։

«Սապայական կազմը պետք է վերապատրաստվի՝ թե՛ ռազմական, թե՛ մասնագիտական, թե՛ հոգեբանական ուղղությամբ։ Սակայն իմ գնահատմամբ բանակի համար դեռևս ոչինչ չի արվում»,- ասել է Բաբայանը։

ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի կարծիքով՝ չնայած պատերազմի հետևանքով ունեցած ծանր կորուստներին՝ հայկական բանակը կարողացել է հաղթահարել հոգեբանական արգելքը։

«Հաղթահարել ենք,մենք կռվել ենք։ Հիմա այդ կռիվը պետք է հետ նահանջ չունենա։ Եվ մեր սահման պահողներն ու կռվողներն իրենց չպետք է մենակ զգան»,- ասել է Քոչարյանը։

Նա ընդգծել է, որ ցանկացած քաղաքական գործընթաց, որը կարող է հիասթափեցնել կամ թուլացնել մեր սահմանները պահող զինվորի թիկունքը, անընդունելի է։

Leave a Reply

Կարդացեք նաև

Իրական խնդիրները կեղծով փոխարինելը վտանգավոր է Հայաստանի համար

Կարիք կա՞ր Ռուսաստանի պետդումայի նախագահին նամակ հղել՝ հաշվետվության տեսքով և մերժում ստանալ, իսկ ԵՄ դեսպանին …