Thursday , April 25 2024
amru
Home / Էքսկլյուզիվ / «Սառը ցնցուղ» պանթուրքիստների համար. Բաբայանը՝ Ղազախստանում ՀԱՊԿ-ի գործողությունների մասին

«Սառը ցնցուղ» պանթուրքիստների համար. Բաբայանը՝ Ղազախստանում ՀԱՊԿ-ի գործողությունների մասին

Արցախի Հանարապետության Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում ասել է, որ ՀԱՊԿ-ի օպերատիվ արձագանքը Ղազախստանի իրադարձություններին պետք է նախազգուշացում լինի Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարությանը։

«Սա պետք է «սառը ցնցուղ» լինի Ադրբեջանի և Թուրքիայի համար, որպեսզի մեծ սադրանքներ չլինեն, քանի որ պատասխանը կլինի համարժեք։ Ղազախստանում տեղի ունեցածը ցույց տվեց, որ կան կարմիր գծեր, և պանթուրքիստական վեկտորն ընդունելի չէ։ Հիշեք, թե ինչպես էր Էրդողանը կանգնած Թուրանի քարտեզի մոտ, որի մեջ նաև Ղազախստանն էր»,- ասել է Բաբայանը:

Նրա կարծիքով՝ Ադրբեջանի համար Ղազախստանի դեպքերը պատրվակ էին, ոչ թե պատճառ ագրեսիայի համար, քանի որ Ղազախստանում բողոքի ցույցերից առաջ էլ ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը։

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում Դավիթ Բաբայանը մեկնաբանել էր Հայաստանի արձագանքը Ղազախստանում տեղի ունեցող իրադարձություններին՝ որպես ՀԱՊԿ նախագահող երկիր։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Reply

Կարդացեք նաև

Իրական խնդիրները կեղծով փոխարինելը վտանգավոր է Հայաստանի համար

Կարիք կա՞ր Ռուսաստանի պետդումայի նախագահին նամակ հղել՝ հաշվետվության տեսքով և մերժում ստանալ, իսկ ԵՄ դեսպանին …