Friday , April 26 2024
amru
Home / Էքսկլյուզիվ / Եթե Հայաստանը քայլեր չձեռնարկի, Իրանը ստիպված կլինի ընտրել Ադրբեջանին Տեսանյութ

Եթե Հայաստանը քայլեր չձեռնարկի, Իրանը ստիպված կլինի ընտրել Ադրբեջանին Տեսանյութ

ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի թղթակցի հետ զրույցում իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ մեկնաբանելով տեղեկությունը, որ արդեն հաջորդ տարվանից Իրանը կարող է «Պարսից ծոց-Սև ծով» միջանցքի նախագիծն իրականություն դարձնել Ադրբեջանի տարածքով, նշել է նախագծից Հայաստանի դուրս մնալու հիմնական պատճառը։

«Բանն այն է, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի Որոտանի հատվածը գտնվում է ադրբեջանցիների հսկողության տակ, ինչը լուրջ խոչնդոտներ է առաջացնում իրանական բեռնատարների տրանզիտի համար։ Իսկ Տաթև-Աղվանի այլընտրանքային ավտոճանապարհը տեխնիկապես չի համապատասխանում ծանր բեռնատարների տարանցման համար»,- նշել է Ոսկանյանը։

Ըստ իրանագետի՝ սա ամենևին էլ չի նշանակում, որ Իրանը դադարել է Հայաստանը համարել «Պարսից ծոց-Սև ծով» տրանսպորտային հանգույցի կարևորագույն օղակ, պարզապես այս պահին Իրանը չունի Հայաստնից՝ որպես տարանցիկ օղակ, օգտվելու հնարավորություն։

«Սա նշանակում է, որ Հայաստանը, որքան հնարավոր է արագ պետք է կառուցի Հյուսիս-Հարավ ավտոճանապարհը կամ պետք է օգտագործի բոլոր հնարավոր տարբերակները, որպեսզի ադրբեջանցիները լքեն Հայաստանի Հանրապետության այն ճանապարհները, որտեղ նրանք խոչնդոտում են իրանից եկող բեռնատարների երթևեկությունը»,- նշել է Վարդան Ոսկանյանը։

Նրա խոսքով՝ ադրբեջանցիների ներկայությունը Գորիս-Կապան ավտոճանապարհին խոչնդոտում է ոչ միայն միջազգային տրանսպորտային հաղորդակցությանը՝ Իրան-Հայաստան-Վրաստան կապին, այլև Հայաստանի Հանրապետության քաղաքացիների տեղաշարժին։

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ ՀՀ ԱԳՆ մանրամասներ է ներկայացրել Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային նախագծին Հայաստանի մասնակցության վերաբերյալ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Reply

Կարդացեք նաև

Իրական խնդիրները կեղծով փոխարինելը վտանգավոր է Հայաստանի համար

Կարիք կա՞ր Ռուսաստանի պետդումայի նախագահին նամակ հղել՝ հաշվետվության տեսքով և մերժում ստանալ, իսկ ԵՄ դեսպանին …