Saturday , April 20 2024
amru
Home / Էքսկլյուզիվ / Հայաստանի իշխանությունները պետք է ամեն ուրբաթ պատմեն, թե ինչ է կատարվում. Հայրապետյան Տեսանյութ

Հայաստանի իշխանությունները պետք է ամեն ուրբաթ պատմեն, թե ինչ է կատարվում. Հայրապետյան Տեսանյութ

ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում «Ձայն» կուսակցության նախագահ Արուսյակ Հայրապետյանը հայտարարել է, որ Հայաստանի շուրջ արտաքին քաղաքական իրադարձությունները թևակոխել են ամենաթեժ փուլը, սակայն երկրի քաղաքացիները պատշաճ կերպով տեղեկացված չեն, թե ինչ է կատարվում։

Արուսյակ Հայրապետյանը նշել է, որ աշխարհի տարբեր քաղաքներում մշտապես տեղի են ունենում բարձր մակարդակի հանդիպումներ՝ Հայաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ, որից հետո ժողովուրդը պատշաճ կերպով չի տեղեկացվում, թե ինչ է քննարկվել հանդիպումների ընթացքում։

«Այս ճգնաժամային իրավիճակում, իմանալով, որ արտաքին լուրջ մարտահրավերների առաջ ենք կանգնած, լավ կլինի, որ մեր կառավարությունը մշակի հաղորդակցման մի սխեմա, որը հնարավորություն կտա ժողովրդին տեղեկություն ստանալ, քանի որ այս պահին քաղաքացիները դա ստանում են ֆեյսբուքից կամ այլ կայքերից»,- ասել է նա։

Արուսյակ Հայրապետյանի խոսքով՝ սկանդինավյան երկրներում ամեն ուրբաթ երեկոյան պետության ղեկավարը գալիս է հանրային հեռուստատեսություն և պատասխանում քաղաքացիներին հուզող հարցերին, բացատրություններ տալիս շաբաթվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ։

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում Արուսյակ Հայրապետյանը հայտարարել էր, որ Հայաստանը պատմական հնարավորություն ունի եզրակացություններ անելու և դասեր քաղելու 44-օրյա պատերազմից և սահմանին տեղի ունեցած վերջին իրադարձություններից։

Leave a Reply

Կարդացեք նաև

Իրական խնդիրները կեղծով փոխարինելը վտանգավոր է Հայաստանի համար

Կարիք կա՞ր Ռուսաստանի պետդումայի նախագահին նամակ հղել՝ հաշվետվության տեսքով և մերժում ստանալ, իսկ ԵՄ դեսպանին …