Thursday , March 28 2024
amru
Home / Էքսկլյուզիվ / Ալի Էրթեմը ցանկացել է, որ իր մահից հետո իր երեխաներն այցելեն Հայաստան. Մարության Տեսանյութ

Ալի Էրթեմը ցանկացել է, որ իր մահից հետո իր երեխաներն այցելեն Հայաստան. Մարության Տեսանյութ

Դեկտեմբերի 2-ին Գերմանիայում մահացավ թուրք մտավորական Ալի Էրթեմը, որը մի քանի տասնամյակ պայքարում էր 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց Ցեղասպանության միջազգային դատապարտման և ճանաչման համար։

ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը հայտնել է, որ Էրթեմը մեկ անգամ չէ, որ եկել է Հայաստան և այցելել Ծիծեռնակաբերդ՝ Հայոց Ցեղասպանության զոհերի հուշահամալիր։

«Սկզբում 2000-ականներին նա այցելել է թանգարան, նվիրատվություններ արել, նաև փոքրիկ գրառումներ գրել։ Նրա կազմակերպությունը պայքարել է ցեղասպանությունների դեմ։ Վերջին անգամ նրան տեսել եմ 2019 թվականին, երբ նա իր երեխաների հետ այցելեց թանգարան»,- ասել է նա։

Մարությանը նշել է, որ Էրթեմն իր վերջին այցելության ժամանակ հայտարարել է, որ ցանկանում է՝ զավակներն իր մահից հետո էլ շարունակեն այցելել թանգարան։ Նա նաև ամեն կերպ փորձում էր Գերմանիայում հասարակության ուշադրությունը հրավիրել Հայոց Ցեղասպանության ժխտման խնդրի վրա։

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում Հարություն Մարությանը հայտնել էր, որ առաջարկել է ապրիլի 24-ն անվանափոխելու մի քանի տարբերակ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Reply

Կարդացեք նաև

Իրական խնդիրները կեղծով փոխարինելը վտանգավոր է Հայաստանի համար

Կարիք կա՞ր Ռուսաստանի պետդումայի նախագահին նամակ հղել՝ հաշվետվության տեսքով և մերժում ստանալ, իսկ ԵՄ դեսպանին …