Thursday , March 28 2024
amru
Home / Էքսկլյուզիվ / Քաղաքագետը նշել է Հայաստանի երկաթյա փաստարկը Լաչինի միջանցքի վերաբերյալ Տեսանյութ

Քաղաքագետը նշել է Հայաստանի երկաթյա փաստարկը Լաչինի միջանցքի վերաբերյալ Տեսանյութ

ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում վերլուծաբան Հովսեփ Խուրշուդյանը մեկնաբանել է Ադրբեջանի ղեկավարության այն փորձերը, որոնցով ադրբեջանական կողմն ուզում է նույնացնել դեպի Նախիջևան ծրագրված ճանապարհը Լաչինի միջանցքի հետ։

Ըստ Խուրշուդյանի՝ ադրբեջանական կողմի փաստարկները հիմնավոր չեն, մինչդեռ հայկական կողմն ունի անհերքելի փաստերը։

«Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ նշվում է միայն մեկ՝ Լաչինի միջանցքի մասին։ Երկրորդը միջանցք չէ, այլ ճանապարհ, որտեղով հնարավոր կլինի անցնել առանց խոչնդոտների։ Սակայն, չգիտես ինչու, նրանք դա ընկալեցին որպես «առանց վերահսկողության» ճանապարհ»,- ասել է փորձագետը։

Խուրշուդյանը հավելել է նաև, որ միջազգային գործընկերները հստակ հայտարարել են, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է պահպանեն ինքնիշխանությունը ճանապարհների ապաշրջափակման դեպքում։ Ինչ վերաբերում է Լաչինի միջանցքին, ապա համաշխարհային հանրությունն ունի կոնսենսուս, որ այդ ճանապարհը Հայաստանը կապում է Արցախի հետ։

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է Ադրբեջանի նախագահի այն հայտարարությանը, որ «Զանգեզուրի միջանցքը» պետք է գործի նույն՝ Լաչինի միջանցքի սկզբունքներով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Reply

Կարդացեք նաև

Իրական խնդիրները կեղծով փոխարինելը վտանգավոր է Հայաստանի համար

Կարիք կա՞ր Ռուսաստանի պետդումայի նախագահին նամակ հղել՝ հաշվետվության տեսքով և մերժում ստանալ, իսկ ԵՄ դեսպանին …