Thursday , April 25 2024
amru
Home / Էքսկլյուզիվ / Բայդենը սերտ կապեր ունի հայ համայնքի հետ. լրագրող ԱՄՆ-ից Տեսանյութ

Բայդենը սերտ կապեր ունի հայ համայնքի հետ. լրագրող ԱՄՆ-ից Տեսանյութ

ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում Վաշինգտոնում բնակվող լրագրող, վերլուծաբան Հայկարամ Նահապետյանը մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առցանց հանդիպումը, որի ընթացքում, հակառակ հայ քաղաքագետների ակնկալիքների, արցախյան հակամարտությունը չի քննարկվել։

Նահապետյանի խոսքով՝ Ռուսաստանը և ԱՄՆ-ը շահագրգռված են արցախյան հիմնախնդրի կարգավորմամբ, քանի որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորումը կարևոր է Հարավային Կովկասում խաղաղության հասնելու համար։

«Այս հարցում Ռուսաստանն ու ԱՄՆ-ն ավելի շուտ դաշնակիցներ են, այսինքն՝ կարող են միասին աշխատել»,- ասել է նա։

Լրագրողը խոսել է նաև Հայաստանի նկատմամբ ԱՄՆ նախագահի անձնական վերաբերմունքի մասին՝ նշելով, որ Ջո Բայդենը սերտ կապի մեջ է հայ համայնքի ներկայացուցիչների, մասնավորապես՝ Պետքարտուղարության դիվանագետի հետ։

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ Միացյալ Նահանգները Հայաստանին հրավիրել է հանուն ժողովրդավարության գագաթնաժողովին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Reply

Կարդացեք նաև

Իրական խնդիրները կեղծով փոխարինելը վտանգավոր է Հայաստանի համար

Կարիք կա՞ր Ռուսաստանի պետդումայի նախագահին նամակ հղել՝ հաշվետվության տեսքով և մերժում ստանալ, իսկ ԵՄ դեսպանին …