Հայաստանի Հանրապետությունում նշում են ԶՈՒ կազմավորման 30 ամյակը։ 1992 թվականի հունվարի 28-ին նորանկախ Հայաստանի կառավարությունն ընդունեց Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին որոշումը, որն էլ սկիզբ դարձավ ազգային բանակ ստեղծելու համար։ 1990 թվականին, երբ Հայաստանի երրորդ հանրապետությունը ձևավորման և կայացման փուլում էր, առաջնահերթ էր ազգային անվտանգությունն ու անկախության պահպանումը, որի հիմանական …
կարդալ »Վերջին նորություներ
Ադրբեջանցիների ներկայությունը ՀՀ սուվերեն տարածքում նորություն չէ․ պատգամավոր Տեսանյութ
ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում «Օրը Նվեր Մնացականյանի հետ» հաղորդման շրջանակներում Հայաստանի Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արման Եղոյանը մեկնաբանել է ադրբեջանական զինված ուժերի դուրս գալու խնդիրը Հայաստանի սուվերեն տարածքից։ Պատգամավորի խոսքով՝ այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկվել են հենց մայիսի 12-ից, երբ ադրբեջանական զինված ուժերը ներխուժեցի Հայաստանի տարածք։ «Այդքան ասում են՝ Հայաստանն ինչու՞ …
կարդալ »Հայկական նոր սարքը հնարավորություն կտա իրականացնել վիրտուալ վիրահատություններ
Հայ մասնագետների ջանքերով առաջիկայում կստեղծվի մի սարք, որի օգնությամբ հնարավոր կլինի տարածքային տեղորոշումն իրականացնել առանց GPS-ի: Հեռակառավարվող ունիվերսալ սարքը, որը դեռևս հատուկ անվանում չունի, իրականացնելու է կարևոր գործառույթներ՝ հեռակառավարում,տվյալների ընդունում և փոխանցում։ Այս մասին «Արմենպրեսին» պատմել են նախագծի ղեկավարները։ Նրանց փոխանցմամբ՝ նախագիծը կոչվում է «Լոկալ տեղորոշման հարթակ»։ Լոկալ, քանի որ …
կարդալ »Նույնիսկ, եթե կա թեկնածու, ես չեմ բարձրաձայնի նրա անունը․ պատգամավոր Տեսանյութ
ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում «Օրը Նվեր Մնացականյանի հետ» հաղորդման շրջանակներում Հայաստանի Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հայտարարել է, որ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականն անսպասելի է եղել իրենց համար։ Արման Եղոյանի խոսքով՝ նախագահի հրաժարականին քաղաքական ոչ մի գործընթաց չի նախորդել, որը կնպաստեր դրան։ Պատգամավորը …
կարդալ »Ինչպես են խախտվում Թուրքիայում ապրող հայերի իրավունքները
Ստոկհոլմի ազատության կենտրոնն ուսումնասիրություններ է իրականացրել 2021 թվականի ընթացքում Թուրքիայում ապրող փոքրամասնությունների և փախստականների իրավունքների վերաբերյալ։Ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են stockholmcf.org պաշտոնական կայքում։ Հրապարակման մեջ տեղ են գտել բազմաթիվ օրինակներ քրդերի և հայերի իրավունքների խախտումների վերաբերյալ։ Ըստ ուսումնասիրության հեղինակների, Թուրքիայում ոչնչացման սպառնալիքի տակ է գտնվում հայկական մշակութային ժառանգությունը։ Ուսումնասիրության հեղինակները ոտնձգությունների …
կարդալ »Մինսկի խումբը շահագրգռված չէ, որ Արցախը դառնա Ադրբեջանի մաս․ Ստեփանյան Տեսանյութ
ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում քաղաքագետ Դավիթ Ստեփանյանն անդրադարձել է ԵԱՀԿ մինսկի խմբի գործունեությանը։ Նա կարևորել է այն հանգամանքը, որ համանախագահող երեք երկներն այս ձևաչափում մինչ օրս շարունակում են համագործակցել՝ չնայած Ալիևի ջանքերին, որն ամեն կերպ փորձում է խանգարել Մինսկի խմբի աշխատանքների վերսկսմանը։ «Մինսկի խումբը դեկտեմբերին հայտարարություն տարածեց, որտեղ նշվում էր, որ համանախագահները …
կարդալ »Հերթական սկանդալն ԱԺ-ում․ հանձնաժողովի նիստը թեժ է անցել Տեսանյութ
Հունվարի 26-ին Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ, երբ քննարկվում էր Ռուբեն Հակոբյանին ՀՌՀ անդամ ընտրելու հարցը, վիճաբանություն է տեղի ունեցել հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանի և Ռուբեն Հակոբյանի միջև։ Ռուբեն Հակոբյանը վտանգավոր է համարել այն մարդկանց ներկայությունը քաղաքակնության մեջ, որոնք ոչ մի կապ …
կարդալ »Արմեն Սարգսյանը չի պատրաստվում հեռանալ քաղաքականությունից․ վերլուծաբան Տեսանյութ
ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում «Օրը» Նվեր ՄՆացականյանի հետ Հաղորդման շրջանակներում քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը մեկնաբանել նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականը։ Ըստ նրա՝ հրաժարականի տեքստից կարելի է հետևություն անել, որ Արմեն Սարգսյանը ցանկանում է շարունակել քաղաքականության մեջ իր դերակատարությունը։ «Նախագահի հրաժարականը չեմ կապում սահմանադրական փոփոխությունների հետ։ Քանի որ վարչապետը հայտարարել է, որ փոփոխություններ չեն լինելու …
կարդալ »Թուրքիան պատրաստ է ընդդիմանալ Ռուսաստանին՝ ոտնձգություններ կատարելով Հայաստանի նկատմամբ. ռազմական փորձագետ Տեսանյութ
Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը, կանխատեսելով հայ-ադրբեջանական հարաբերություններում իրավիճակի զարգացումը՝ Ուկրաինայի հարցում Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների ճգնաժամի ֆոնին, ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում խոսել է Հայաստանի համար ուղղակի վտանգի մասին, եթե դիմակայությունը դիվանագիտականից անցնում է ռազմական հարթություն։ Փորձագետի կարծիքով, կասկած չկա, որ Ռուսաստանն ու ՆԱՏՕ-ն պետք է վերջիվերջո կարգավորեն հարաբերությունները, և դա հղի է …
կարդալ »Եթե անցկացվեին նախագահական ընտրություններ, ես կհաղթեի․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Սահմանադրական բարեփոխումներին, հայտնել է իր տեսակետը, որին կողմ է նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը։ «Իմ համոզմամբ կառավարման համակարգը չպետք է փոխվի։ 2018 թվականի հեղափոխությունից հետո շատ մարդիկ և ուժեր կային, ովքեր իձն համոզում էին՝ եկեք գնանք սահմանադրական փոփոխությունների և վերադառնանք կիսանախագահական կամ ընդհանրապես նախագահական համակարգի։ …
կարդալ »Հայաստանի իշխանությունները նախագահից «պաղպաղակ ուտողի» կերպար էին ստեղծել․ Հովհաննիսյան Տեսանյութ
ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում «Օրը» Նվեր Մնացականյանի հետ հաղորդման շրջանակներում ռազմական վերլուծաբան Կարեն Հովհաննիսյանն անդրադարձել է նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականին։ Ըստ վերլուծաբանի՝ նախագահի ներկայացրած տեքստում նշված չէ հրաժարականի իրական պատճառները: Նախագահը պետական գործիչ է և պետք է բաց տեքստով հայտնի՝ ինչու է որոշել հեռանալ։ «Նախագահի տեքստի մեջ ամեն բան խրթին էր, որովհետև …
կարդալ »Հայաստանում ապրելու նոր ալգորիթմը բախվել է էգոիզմին
Անցած շաբաթվա գլխագիրը պետք է լիներ պատերազմում զինվոր կորցրած ու մեկ տարի անց երեխայի սպասող քսանյոթ մայրերի մասին տեղեկությունը։ Բայց՝ ոչ․ մեզ ոտքի հանող այդ բացառիկ ազդակը էլի մնաց ներքաղաքական ճղճղոցի ստվերում՝ մատնելով ամենանողկալին, պատերազմի ցավը կրողին արդեն չնկատելու ցինիզմը, մինչդեռ հենց նրանք են այսօր դառնում Հայաստանում ապրելու նոր ալգորիթմը։ …
կարդալ »Լավրովի հայտարարությունն անակնկալի է բերել ադրբեջանցիներին. Հայրապետյան Տեսանյութ
Ադրբեջանագետ, Հայաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում անդրադարձել է սահմանազատման վերաբերյալ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարության ադրբեջանական արձագանքին։ 2021 թվականի հունվարի 14-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Սերգեյ Լավրովն ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումը չի վերաբերում Արցախին և արցախյան հարցի կարգավորման խնդիրներին։ «Բաքուն շատ ծանր ընդունեց …
կարդալ »Կանադահայ մարկետոլոգը կղեկավարի Հայաստանի տուրիզմի ոլորտը
Հայաստանի Զբոսաշրջության Կոմիտեն նոր ղեկավար ունի։ Հայաստանի վարչապետի որոշմամբ այդ պաշտոնում նշանակվել է կանադահայ մարկետոլոգ Սիսիան Պողոսյանը։ Հայկական տուրիստական գերատեսչության նոր ղեկավարը մասնագիտությամբ մարկետոլոգ է։ Նա այդ ոլորտում աշխատել է շուրջ տասներեք տարի։ 2019 թվականին «Դեպի Հայք» ծրագրով Պողոսյանը եղել է Հայաստանում և որպես կամավոր աշխատել Ամերիկյան համալսարանում։ Նա օգնել …
կարդալ »Փայլանը՝ հայերենով․ գնում եմ Հայաստան՝ Փաշինյանին հանդիպելու Տեսանյութ
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում հայտարարել է Հայաստան գալու մասին։ Փայլանը հայերենով ասել է, որ պատրաստվում է այս տարվա մարտ-ապրիլ ամիսներին այցելել Հայաստան՝ իշխանությունների հետ երկխոսություն հաստատելու նպատակով։ «Ես պետք է հանդիպեմ պարոն Փաշինյանի և այլ քաղաքական գործիչների հետ քննարկումների, արդարության և խաղաղության հաստատման համար»,- ասել է …
կարդալ »Երևանը Բաքվից գրավոր պատասխանի է սպասում իր առաջարկների վերաբերյալ․ Արմեն Գրիգորյան
Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, անդրադառնալով Հյաստանի կողմից Ադրբեջանին փոխանցված միջոցառումների փաթեթեին, նշել է, որ այդ առաջարկը վերաբերում է «հայելային տարբերակով» զորքերի հետքաշմանը, սահմանապահ զորքերի տեղակայմանը սահմանի երկայնքով՝ հիմք ընդունելով Խորհրդային միության տարիներին գոյություն ունեցող քարտեզները։ «Առաջարկ է եղել նաև կատարել այնպիսի քայլեր, որոնք պայմաններ կստեղծեն դեմարկացիայի և …
կարդալ »Փայլանը կարծում է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև «հնարավորությունների պատուհան» է բացվել Տեսանյութ
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում մեկնաբանել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Նրա խոսքով՝ երկու երկրների միջև բացվել է «հնարավորությունների նոր պատուհան»։ Պատգամավորը նշել է, որ 30 տարվա ընթացքում հարաբերությունները կարգավորելու ևս երկու հնարավորություն է եղել, սակայն այն չի օգտագործվել։ Փայլանը կարծում է, որ կարևոր է բացել Հայաստանի …
կարդալ »Ի՞նչ կլինի, եթե Ադրբեջանը նոր պատերազմ սկսի Հայաստանի ու Արցախի դեմ․Բաբայան
Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը հունվարի 19-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ մեկնաբանել է նոր պատերազմ սկսվելու հավանականությունը։ Նրա խոսքով՝ նոր պատարեզմ հնարավոր է լինի և ոչ ոք չի կարող երաշխավորել, որ պատերազմներ չեն լինելու, սակայն պետք է դիտարկել դրա հավանականությունը, որն այս պահին բավականին ցածր է։ «Պաշտոնական և …
կարդալ »Ադրբեջանում հասկանում են՝ ինչ է իրենց սպասվում, եթե չլինի Թուրքիան. Սիմոնյան Տեսանյութ
ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, իրավաբանական գիտությունների թեկնածու Տարոն Սիմոնյանը մեկնաբանել է այն տեսակետը, թե Ադրբեջանը չի կարող գոյություն ունենալ առանց Թուրքիայի։ Սիմոնյանի խոսքով՝ Ադրբեջանը հասկանում է, որ եթե դադարի լինել թուրքական շահերի կենտրոնում, ապա նրան սպասվում է «պարտություն պարտության հետևից», քանի որ Բաքուն այս ամբողջ ընթացքում ագրեսիվ քաղաքականություն …
կարդալ »Ադրբեջանցիները փորձել են հավաքագրել արցախցուն՝ սպառնալով լուսանկարներ հրապարակել
Արցախի Ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ Ադրբեջանի հատուկ ծառայությունները Արցախի բնակչին հարկադրել են լրտեսել իրենց օգտին: Հաղորդագրության մեջ նշվում է, որ Ադրբեջանի հատուկ ծառայությունները կրկին ակտիվացել են սոցիալական ցանցերում: Նրանք փորձում են կապ հաստատել Արցախում ապրող մարդկանց հետ, որպեսզի խուճապ սերմանեն կամ նրանցից տեղեկություն ստանան։ Այս անգամ Telegram սոցցանցի …
կարդալ »Իսկ ովքե՞ր են պաշտպանելու Ադրբեջանով անցնող Հայաստանի քաղաքացիներին. ՄԻՊ Տեսանյութ
Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում հայտարարել է, որ սահմանների և հաղորդակցությունների բացման դեպքում լուրջ մտահոգություն է առաջացնելու Ադրբեջանի տարածքով անցնող Հայաստանի քաղաքացիների անվտանգության հարցը։ «Ենթադրենք Ադրբեջանում կանգնեցրել են մեր քաղաքացու մեքենան ու պահանջներ ներկայացրել։ Հետո ձերբակալել են ու զրկել ազատությունից։ Որտե՞ղ է երաշխիքը, որ մենք կարող …
կարդալ »Ինչպե՞ս են Արցախում բնակարանով ապահովում տեղահանվածներին
Արցախի Հանրապետության Պետական նախարար Արտակ Բեգլարյանը հունվարի 18-ի ամփոփիչ ասուսիլիսում հայտնել է, որ տեղահանված արցախցիներին հայրենիք վերադարձնելու համար, բացի բնակարաններով ապահովելը, կարևոր է նաև նրանց զբաղվածության խնդրի լուծումը։ Նախարարի խոսքով՝ զբաղվածության հարցը կարագավորելու ուղղությամբ իրականացվել են որոշակի աշխատանքներ, սակայն դրանք բավարար համարել չի կարելի։ «Զբաղվածության տեսանկյունից արդեն մեկնարկել են մի …
կարդալ »Այսպես կարելի էր հեռացնել ադրբեջանական զորքը Գորիս-Կապան ավտոճանապարհից․ Թաթոյան Տեսանյութ
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում հայտարարել է, որ Հայաստանի ղեկավարությունը պետք է օգտագործի մարդու իրավունքների պաշտպանության գործիքները ազգային շահերը պաշտպանելու նպատակով։ Ըստ Թաթոյանի, երբ ադրբեջանցի զինվորականները փակել են Գորիս-Կապան ճանապարհը, հայկական կողմը հնարավորություն է ունեցել անհապաղ դիմելու Մարդու իրավունքների եվրոպական դատարան և պահանջել անհապաղ դուրս բերել ադրբեջանական …
կարդալ »Կրասնոդարի օդանավակայանում Հայաստանի քաղաքացի է մահացել
Կրասնոդարի միջազգային օդանավակայանում դժբախտ պատահար է տեղի ունեցել դեպի Երևան չվերթի գրանցման ժամանակ։ Ռուսաստանի Դաշնային լրատվական գործակալությունը հայտնում է, որ Հայաստանի 75-ամյա քաղաքացին գրանցման ժամանակ անսպասելիորեն կորցրել է գիտակցությունը։ «75-ամյա կնոջ առողջական վիճակը հանկարծակի վատացել է, նա ընկել է հատակին։ Բժիշկներն անմիջապես շտապել են օգնության, իսկ ականատեսները, մասնագետների խնդրանքով, շտապօգնություն …
կարդալ »Ադրբեջանցիները դարձել են «Արցախի» հեղինակի մասին ստերի պատանդ․ Արա Գևորգյան Տեսանյութ
Հայտնի հայ կոմպոզիտոր, Հայաստանի վաստակավոր արտիստ Արա Գևորգյանը ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում պատմել է, թե ինչպես են ադրբեջանցիները փորձել իրենց վերագրել իր «Արցախ» ստեղծագործության հեղինակային իրավունքները։ Գևորգյանի խոսքով՝ 1997 թվականին ավարտել է «Արցախ» ստեղծագործության աշխատանքները, որտեղ դուդուկը կատարել է Ջիվան Գասպարյանը։ 1998 թվականին նա երաժշտության հեղինակային իրավունքը գրանցել է ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում։ …
կարդալ »Ահա թե ինչու Հայաստանը փրկեց ՀԱՊԿ-ը
Ինչ է լինելու Ղազախստանից հետո, որովհետև խնդիրը նույնն է, ինչ Արցախից հետո է, մի տարբերությամբ․ իր մեծությամբ աշխարհի 7-րդ երկրի անկումը կանգնեց հաշված ժամերի ընթացքում, հարյուրապատիկ փոքր Արցախը միայնակ էր 44 օր ջիհադական հեղեղի դեմ։ Ղազախստանում ահաբեկչությունը դեռ փաստացի ապացույցի է սպասում, Արցախում նյուրնբերգյան կշիռով ապացույցն այդպես էլ անտեր մնաց՝ …
կարդալ »Հայ խաղաղապահները վերադառնում են Ղազախստանից Տեսանյութ
Հայաստանի, Բելառուսի, Տաջիկստանի և Ղրղզստանի ստորաբաժանումները, որոնք ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի կազմում պահպանում էին Ղազախստանի սոցիալական նշանակություն ունեցող օբյեկտները, վերադառնում են իրենց երկրներ։ ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ Բելառուսի խաղաղապահներով տասը ինքնաթիռ Ժիտիգեն օդանավակայանից մեկնել է Մինսկ։ Ռուսաստանի ռազմական ավիացիայի ինքնաթիռներով մշտական տեղակայման կետեր կհասցվեն նաև Հայաստանի և …
կարդալ »Հայաստանի վրա հարձակումը կարող է լինել թուրքական «բումերանգ». փորձագետ Տեսանյութ
Հայաստանի վրա հարձակումը կարող է լինել թուրքական «բումերանգ». փորձագետ Տեսանյութ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արեգ Քոչինյանն ասել է, որ հունվարի 11-ին հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրումը կարող է լինել Ղազախստանի իրադարձությունների հետևանք։ Քոչինյանը նշել է, որ Թուրքիան Ղազախստանում փորձել է կյանքի կոչել իր նպատակները և, չկարողանալով հասնել դրանց, որոշել է …
կարդալ »Կրասնոդարի գլխավոր փողոցի հայկական պատմությունը
Կրասնայա փողոցը գլխավոր և կենտրոնական փողոցն է Կրասնոդարում (նախկինում՝ Եկատերինոդար)։ «Юг Times» հրատարակությունը հոդված է հրապարակել փողոցի պատմության մասին, որը պատմում է փողոցի արտաքին տեսքի ստեղծման գործում հայ հովանավորների ներդրման մասին։ Կրասնայա փողոցի ակտիվ զարգացումը հայ վաճառականների և արվեստի հովանավորների օժանդակությամբ բացատրվում է դրա աշխարհագրական դիրքով։ «Ներկայիս Դրուժբայի պուրակի տեղում, …
կարդալ »Հայաստանի «ոգևորությունը» և Բաքվի ագրեսիան․ փորձագետը մատնանշել է կապը Տեսանյութ
ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը մեկնաբանել է հունվարի 11-ին հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրացումն ու ի դեմս ԵԱՀԿ-ի՝ միջազգային հանրության արձագանքը։ Ղևոնդյանի խոսքով, ԵԱՀԿ-ին չի հետաքրքրում, թե Հայաստանն ու Ադրբեջանը ինչպես կկարգավորեն հակամարտությունը, կարևորը սրացումներ չլինեն։ «Նրանց պետք է կայունություն և վերահսկողություն տարածաշրջանում։ Ու՞մ օգտին դա կիրականացվի՝ Հայաստանի, թե Ադրբեջանի, իրենց …
կարդալ »