Friday , April 26 2024
amru
Home / Էքսկլյուզիվ / Հայաստանում ապրելու նոր ալգորիթմը բախվել է էգոիզմին

Հայաստանում ապրելու նոր ալգորիթմը բախվել է էգոիզմին

Անցած շաբաթվա գլխագիրը պետք է լիներ պատերազմում զինվոր կորցրած ու մեկ տարի անց երեխայի սպասող քսանյոթ մայրերի մասին տեղեկությունը։ Բայց՝ ոչ․ մեզ ոտքի հանող այդ բացառիկ ազդակը էլի մնաց ներքաղաքական ճղճղոցի ստվերում՝ մատնելով ամենանողկալին, պատերազմի ցավը կրողին արդեն  չնկատելու ցինիզմը, մինչդեռ հենց նրանք են այսօր դառնում Հայաստանում ապրելու նոր ալգորիթմը։ Մնում է հարցնել, այսպիսի պատերազմից հետո ում են պետք բանակցային հետմահու մանիֆեստները, թե ով ինչ է բանակցել, ինչ հերոսականությամբ է բանակցել և ինչու չի հաջողել ոչինչ։ Եթե որևէ բանակցող հաջողեր, այս պատերազմը չէր լինի։ Իսկ եթե խնդիրը բանակցողի կենսագրությունն ու կառավարման հետագիծը փրկելն է, այդ բանակցային ժառանգություն կոչվածն ամեն մեկն իր հարմարավետությամբ թերթելու փոխարեն հրապարակեք, ընդ որում՝ ամեն մեկն իր ունեցածը ու վերջ դրեք ժամանակ մսխող այս ներկայացմանը։ Պատերազմն ավարտվել է, իսկ հաջորդ կռվի համար այդ արխիվն այլևս պիտանի չէ։ Պատկերացնում եք, եթե թուրքական մեջլիսում Հայաստանի հետ բանակցողին ասեին դավաճան ու լրտես, ինչ կհետեվեր դրան։ Իսկ եթե կարծում եք, թե իշխանությանն ու պետությանը վարկաբեկելը նույն բանն է, ուրեմն ամբիցիոզ  արձանաշինությունն ու եկեղեցիներ կառուցելը որպես քավության թատրոն՝ կեղծ կուռքերի այսպիսի էգոիզմով, կմնա միակ դեկորացիան ձեր վարկաբեկած պետությունից․․․

Նվեր Մնացականյան

Leave a Reply

Կարդացեք նաև

Իրական խնդիրները կեղծով փոխարինելը վտանգավոր է Հայաստանի համար

Կարիք կա՞ր Ռուսաստանի պետդումայի նախագահին նամակ հղել՝ հաշվետվության տեսքով և մերժում ստանալ, իսկ ԵՄ դեսպանին …