Կրասնոդարի միջազգային օդանավակայանում դժբախտ պատահար է տեղի ունեցել դեպի Երևան չվերթի գրանցման ժամանակ։
Ռուսաստանի Դաշնային լրատվական գործակալությունը հայտնում է, որ Հայաստանի 75-ամյա քաղաքացին գրանցման ժամանակ անսպասելիորեն կորցրել է գիտակցությունը։
«75-ամյա կնոջ առողջական վիճակը հանկարծակի վատացել է, նա ընկել է հատակին։ Բժիշկներն անմիջապես շտապել են օգնության, իսկ ականատեսները, մասնագետների խնդրանքով, շտապօգնություն են կանչել»,- հայտնում է գործակալությունը։
Նշվում է, որ բժիշկները մեկ ժամ պայքարել են թոշակառուի կյանքի համար, սակայն նրան փրկել չի հաջողվել։
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ Մոսկվայում վերելակի ընկնելու հետևանքով Հայաստանի երկու քաղաքացի է մահացել։