Thursday , April 25 2024
amru
Home / Էքսկլյուզիվ / Ահա թե ինչու Հայաստանը փրկեց ՀԱՊԿ-ը

Ահա թե ինչու Հայաստանը փրկեց ՀԱՊԿ-ը

Ինչ է լինելու Ղազախստանից հետո, որովհետև խնդիրը նույնն է, ինչ Արցախից հետո է, մի տարբերությամբ․ իր մեծությամբ աշխարհի 7-րդ երկրի անկումը կանգնեց հաշված ժամերի ընթացքում, հարյուրապատիկ փոքր Արցախը միայնակ էր 44 օր ջիհադական հեղեղի դեմ։ Ղազախստանում ահաբեկչությունը դեռ փաստացի ապացույցի է սպասում, Արցախում նյուրնբերգյան կշիռով ապացույցն այդպես էլ անտեր մնաց՝ մենք չէինք կարող թույլ տալ հայերի հաղթանակը Արցախում իբր գեոպոլիտիկ խոստովանությամբ։ Միայն չկարծեք, թե միտքը տանում է ղազախական դեպքերի տաք ֆոնին ՀԱՊԿ-ից թռնելու հիմարությանը։ Ճիշտ հակառակը․ ՀԱՊԿ-ին փրկել է Հայաստանը, որպեսզի ղազախական կրակին ամենամոտ գտնվող Տաջիկստանի նախագահը Ադրբեջանին մեկ տարի առաջ շնորհավորողների հավաքին խոստովանի, թե ահաբեկիչներին պետք է ոչնչացնել, նրանք կրոն ու հայրենիք չունեն։ Իհարկե, ձևակերպումն անթերի է կլանային երկիրը փրկելու համար։ Բայց բանը կհասներ այդ կեղծ մեղայականին, եթե տեսնեիք Արցախի մասնատումը նույն ահաբեկիչների ձեռքով։ Թե կարծում եք ահաբեկիչներին բուծել են միայն Արցախի համար։ Եվ ինչ է ստացվում։ Ղազախստանի կորուստը ասիական խուճապային սինդրոմով գիտակցվեց ժամերի ճշգրտությամբ․ Հայաստանը 100 տարի է կորուստների սահմանին է, բայց դեռ մնում է Կովկասի միակ սահման պահողը․․․

Նվեր Մնացականյան

Leave a Reply

Կարդացեք նաև

Իրական խնդիրները կեղծով փոխարինելը վտանգավոր է Հայաստանի համար

Կարիք կա՞ր Ռուսաստանի պետդումայի նախագահին նամակ հղել՝ հաշվետվության տեսքով և մերժում ստանալ, իսկ ԵՄ դեսպանին …