Friday , April 19 2024
amru
Home / Լրահոս / Անմնացորդ նվիրում հայրենիքին․ Հայկական բանակը 30 տարեկան է

Անմնացորդ նվիրում հայրենիքին․ Հայկական բանակը 30 տարեկան է

Հայաստանի Հանրապետությունում նշում են ԶՈՒ կազմավորման 30 ամյակը։

1992 թվականի հունվարի 28-ին նորանկախ Հայաստանի կառավարությունն ընդունեց Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին որոշումը, որն էլ սկիզբ դարձավ ազգային բանակ ստեղծելու համար։

1990 թվականին, երբ Հայաստանի երրորդ հանրապետությունը ձևավորման և կայացման փուլում էր, առաջնահերթ էր ազգային անվտանգությունն ու անկախության պահպանումը, որի հիմանական երաշխիքը կարող էր լինել միայն մարտունակ բանակը։

Պաշտպանության առաջին նախարարը Վազգեն Սարգսյանն էր, որը նշնակվել էր դեռևս 1991 թվականի դեկտեմբերի 5-ին՝ մինչև Պաշտպանության նախարարության պաշտոնական ստեղծումը։

Բանակի կազմավորման առաջին փուլում ստեղծվեց Ներքին գործերի նախարարությանը կից հատուկ գունդը, որն իր ստորաբաժանումների հետ դարձավ Հայաստանի Զինված ուժերի առաջնեկը, իսկ հետո նաև կանոնավոր բանակի կորիզը։

1990 թվականին Հայաստանի տարբեր հատվածներում ձևավորվեցին մի քանի կամավորական ջոկատներ, որոնք մարտական հերթապահություն էին կատարում սահմանամերձ գյուղերում։ Կամավորական ջոկատներ կազմավորվեցին նաև Երևանում, Գյումրիում և Հայաստանի մյուս քաղաքներում։

Ազգային բանակին սկսեցին միանալ հայ սպաներ ԽՍՀՄ տարբեր հանրապետություններից։ Անհրաժեշտություն կար բանակը համալրել կապավորներով, սակրավորներով, հրետանավորներով։ Սպաներից շատերը գործուղվեցին սահամանամերձ շրջաններ և կազմավորվեց ինքնապաշտպանական գումարտակների սպայական կազմ։

Ժամկետային զինծառայողներով բանակը համալրելու մասին որոշումն ընդունվեց 1992-ի մայիսին։ Նորակոչիկների երդման առաջին հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ նույն թվականի մայիսի 28-ին Հանրապետության Հրապարակում։

92-93 թվականներին երկրապահ կամավորական ջոկատների և բանակ զորակոչվածների միավորումով ստեղծվեց մարտունակ և կարգապահ բանակ։

Հայոց բանակն ու Զինված ուժերը ձևավորվեցին պատերազմի հրամայականով, երբ հարցականի տակ էր Հայաստանի անկախությունն ու ազգային անվտանգությունը։

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ Հայաստանի զինված ուժերը համալրվել են նոր մարտական ուղղաթիռներով, որոնց հանդիսավոր ընդունելությունը տեղի է ունեցել Էրեբունի օդանավակայանում։

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …