Ադրբեջանագետ, Հայաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում անդրադարձել է սահմանազատման վերաբերյալ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարության ադրբեջանական արձագանքին։
2021 թվականի հունվարի 14-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Սերգեյ Լավրովն ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումը չի վերաբերում Արցախին և արցախյան հարցի կարգավորման խնդիրներին։
«Բաքուն շատ ծանր ընդունեց Լավրովի հայտարարությունը։ Փորձագետների և պատգամավորների մակարդակով նրանք պնդում էին, որ սահմանազատման և սահմանագծման գործընթացի արդյունքում Արցախը պետք է ճանաչվի որպես Ադրբեջանի մաս, այլապես Հայաստանին տարածքային պահանջներ կներկայացվեն»,- պատմել է փորձագետը։
Տաթևիկ Հայրապետյանը նշել է նաև, որ պատերազմից հետո Ադրբեջանն ու Թուրքիան տարածաշրջանում տանդեմ են ձևավորել և բացահայտ հայտարարում են, որ բոլոր հարցերը միասին են լուծելու։ Փորձագետի կարծիքով՝ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակների տրամաբանության մեջ են նաև Ադրբեջանի ղեկավարության հարձակումները Արցախում ռուս խաղաղապահների առաքելության վրա։
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում Հայաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանն ասել էր, որ Ադրբեջանը շատ լավ գիտակցում է, որ Թուրքիայի տարածաշրջանից դուրս գալուց հետո իրեն մի շարք պարտություններ են սպասվում։
Մանրամասները՝ տեսանյութում։