Wednesday , April 24 2024
amru
Home / Էքսկլյուզիվ / Ադրբեջանցիների ներկայությունը ՀՀ սուվերեն տարածքում նորություն չէ․ պատգամավոր Տեսանյութ

Ադրբեջանցիների ներկայությունը ՀՀ սուվերեն տարածքում նորություն չէ․ պատգամավոր Տեսանյութ

ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում «Օրը Նվեր Մնացականյանի հետ» հաղորդման շրջանակներում Հայաստանի Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արման Եղոյանը մեկնաբանել է ադրբեջանական զինված ուժերի դուրս գալու խնդիրը Հայաստանի սուվերեն տարածքից։

Պատգամավորի խոսքով՝ այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկվել են հենց մայիսի 12-ից, երբ ադրբեջանական զինված ուժերը ներխուժեցի Հայաստանի տարածք։

«Այդքան ասում են՝ Հայաստանն ինչու՞ չի դիմում ՀԱՊԿ-ին։ Ասեմ՝ հենց այդ ներխուժումից հետո Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ստացել ենք բոլորիս հայտնի պատասխանը․ այս ծավալի խնդրի լուծման համար առաջարկում ենք անցնել դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացին»,- ասել է Եղոյանը։

Նա նշել է նաև, որ ադրբեջանցիների ներկայությունը Հայաստանի տարծքում նորություն չէ։

«Արդեն 30 տարի է Տավուշի մարզում կան երեք հատվածներ՝ Բերքաբեր, Պառավաքար, Վազաշեն գյուղերի մոտ 70 քառակուսի կիլոմետր, գտնվում են իրենց վերահսկողության տակ՝ դեռ 92-93 թվականի մարտերից հետո»,- ասել է պատգամավորը։

Անդրադառնալով «Զանգեզուրի միջանցքի» մասին Ալիևի հայտարարություններին, Արման Եղոյանն ասել է, որ այդ տերմինն Ալիևն օգտագործում է իր ժողովրդի համար՝ ցույց տալու նրան, որ կարողանում է կարևոր խնդիրներ լուծել։

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում Արման Եղոյանը խոսել էր նախագահի պաշտոնի համար քաղաքական մեծամասնության հավանական թեկնածուի մասին։

Մանրամասները՝ տեսանյությում։

Leave a Reply

Կարդացեք նաև

Իրական խնդիրները կեղծով փոխարինելը վտանգավոր է Հայաստանի համար

Կարիք կա՞ր Ռուսաստանի պետդումայի նախագահին նամակ հղել՝ հաշվետվության տեսքով և մերժում ստանալ, իսկ ԵՄ դեսպանին …