Հայաստանի Զբոսաշրջության Կոմիտեն նոր ղեկավար ունի։
Հայաստանի վարչապետի որոշմամբ այդ պաշտոնում նշանակվել է կանադահայ մարկետոլոգ Սիսիան Պողոսյանը։
Հայկական տուրիստական գերատեսչության նոր ղեկավարը մասնագիտությամբ մարկետոլոգ է։ Նա այդ ոլորտում աշխատել է շուրջ տասներեք տարի։
2019 թվականին «Դեպի Հայք» ծրագրով Պողոսյանը եղել է Հայաստանում և որպես կամավոր աշխատել Ամերիկյան համալսարանում։ Նա օգնել է ուսանողներին մարքեթինգի հարցում և կիսվել իր գիտելիքներով։
Հայաստանում եղած ժամանակ լուսանկարել է երկրի գեղատեսիլ վայրերը՝ արտասահմանցի ընկլերներին ցույց տալու և նրանց մոտ Հայաստան այցելելու հետաքրքրություն և առաջացնելու նպատակով։
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ 2021 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Հայաստան է այցելել մոտ կես միլիոն զբոսաշրջիկ։