Tuesday , April 23 2024
amru
Home / Էքսկլյուզիվ / Հայաստանի իշխանությունները նախագահից «պաղպաղակ ուտողի» կերպար էին ստեղծել․ Հովհաննիսյան Տեսանյութ

Հայաստանի իշխանությունները նախագահից «պաղպաղակ ուտողի» կերպար էին ստեղծել․ Հովհաննիսյան Տեսանյութ

ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում «Օրը» Նվեր Մնացականյանի հետ հաղորդման շրջանակներում ռազմական վերլուծաբան Կարեն Հովհաննիսյանն անդրադարձել է նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականին։

Ըստ վերլուծաբանի՝ նախագահի ներկայացրած տեքստում նշված չէ հրաժարականի իրական պատճառները: Նախագահը պետական գործիչ է և պետք է բաց տեքստով հայտնի՝ ինչու է որոշել հեռանալ։

«Նախագահի տեքստի մեջ ամեն բան խրթին էր, որովհետև այն բոլոր հիմնավորումները, որոնք ներկայացրել է նախագահը, դրանք եղել են ի սկզբանը և չեն առաջացել իր նախագահության ընթացքում։ Նա ի սկզանե տեղյակ է եղել այդ խնդիրներին և նախագահ դառնալու համաձայնությունը տվել է այդ խնդիրներով հանդերձ»,- ասել է Հովհաննիսյանը։

Նրա կարծիքով՝ նախագահի հրաժարականը կապված է ներքաղաքական մթնոլորտի և ներկայիս իշխանությունների հետ որոշակի պայմանավորվածությունների խախտման հետ։

«Իշխանությունը կարծես թե նախագահից ստեղծեց «պաղպաղակ ուտողի» կերպար, այսինքն ներկայացվում էր, որ նախագահը բան ու գործ չունի և այդքան էլ կարևոր ֆիգուր չէ»,- նշել է փորձագետը։

Նա հավելել է նաև՝ ինչ վերաբերում է ընդդիմությանը, եթե խոսքը նախորդ իշխանությունների մասին է, այստեղ նրանք ասելիք չունեն, քանի որ Արմեն Սարգսյանին հենց իրենք են բերել այդ պաշտոնին։

Ավելի վաղ ռուսաստանցի փորձագետ Ստանիսլավ Տարասովը ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանել էր Հայաստանի նախագահի հրաժարականը։

Leave a Reply

Կարդացեք նաև

Իրական խնդիրները կեղծով փոխարինելը վտանգավոր է Հայաստանի համար

Կարիք կա՞ր Ռուսաստանի պետդումայի նախագահին նամակ հղել՝ հաշվետվության տեսքով և մերժում ստանալ, իսկ ԵՄ դեսպանին …