Friday , April 19 2024
amru
Home / Էքսկլյուզիվ / Հայաստանի «ոգևորությունը» և Բաքվի ագրեսիան․ փորձագետը մատնանշել է կապը Տեսանյութ

Հայաստանի «ոգևորությունը» և Բաքվի ագրեսիան․ փորձագետը մատնանշել է կապը Տեսանյութ

ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը մեկնաբանել է հունվարի 11-ին հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրացումն ու ի դեմս ԵԱՀԿ-ի՝ միջազգային հանրության արձագանքը։

Ղևոնդյանի խոսքով, ԵԱՀԿ-ին չի հետաքրքրում, թե Հայաստանն ու Ադրբեջանը ինչպես կկարգավորեն հակամարտությունը, կարևորը սրացումներ չլինեն։

«Նրանց պետք է կայունություն և վերահսկողություն տարածաշրջանում։ Ու՞մ օգտին դա կիրականացվի՝ Հայաստանի, թե Ադրբեջանի, իրենց համար ընդհանրապես նշանակություն չունի»,- ասել է նա։

Քաղաքագետը նշել է, որ Ադրբեջանի հերթական ագրեսիան կապված է բազմաթիվ գործոնների այդ թվում՝ Ղազախստանում Հայաստանի խաղաղապահ առաքելությանը մասնակցելու հետ։

Ղևոնդյանը նշել է, որ այս կերպ Ադրբեջանը «զսպում է ոգևորությունը» Հայաստանում, որն առաջացել է ղազախական իրադարձություններին ՀԱՊԿ-ի օպերատիվ արձագանքից։

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի թղթակցի հետ զրույցում իրանագետ Վարդան Ոսկանյանը գնահատել էր Հայաստանի մասնակցությունը Ղազախստանում ՀԱՊԿ առաքելությանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Reply

Կարդացեք նաև

Իրական խնդիրները կեղծով փոխարինելը վտանգավոր է Հայաստանի համար

Կարիք կա՞ր Ռուսաստանի պետդումայի նախագահին նամակ հղել՝ հաշվետվության տեսքով և մերժում ստանալ, իսկ ԵՄ դեսպանին …