Monday , January 13 2025
amru
Home / Լրահոս / Ինչպես են խախտվում Թուրքիայում ապրող հայերի իրավունքները

Ինչպես են խախտվում Թուրքիայում ապրող հայերի իրավունքները

Ստոկհոլմի ազատության կենտրոնն ուսումնասիրություններ է իրականացրել 2021 թվականի ընթացքում Թուրքիայում ապրող փոքրամասնությունների և փախստականների իրավունքների վերաբերյալ։Ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են stockholmcf.org պաշտոնական կայքում։

Հրապարակման մեջ տեղ են գտել բազմաթիվ օրինակներ քրդերի և հայերի իրավունքների խախտումների վերաբերյալ։

Ըստ ուսումնասիրության հեղինակների, Թուրքիայում ոչնչացման սպառնալիքի տակ է գտնվում հայկական մշակութային ժառանգությունը։ Ուսումնասիրության հեղինակները ոտնձգությունների բազմաթիվ օրինակներ են բերում։

Ըստ այդմ՝ Քութահայ նահանգում գտնվող 1603 թվականի հայկական եկեղեցին ավերվել է մասնավոր սեփականաություն դառնալուց հետո։ Եկեղեցին կարևոր նշանակություն ունի հայ համայնքի համար, քանի որ այնտեղ մկրտվել է Կոմիտասը։

«Անկարայի Ուլուս թաղամասում կառուցապատման ժամանակ հին հայկական գերեզմանատուն է ավերվել։ Թուրքիայի ճարտարապետների պալատի Անկարայի մասնաճյուղի նախագահ Թեզքան Քարաքուշ Ջանդանն ասել է՝ դաժանություն է բետոնով լցնել գերեզմանները։ Սակայն միայն այսքանը, քանի որ շինարակական աշխատանքներն այս վայրում շարունակվում են»,- նշվում է հրապարակման մեջ։

Ուսումնասիրության հեղինակները մատնանշում են, որ Թուրքիայի Վան նահանգում գտնվող հին հայկական գերեզմանատունը ևս ավերվել է։ Իսկ Դիարբեքիր նահանգի հայկական եկեղեցին 10 տարի ժամկետով վարձակալության է հանձնվել մշակույթի և զբոսաշրջության նախարարությանը՝ որպես հանրային գրադարան։ Թուրքիայի կենտրոնական Աքշեհիր շրջանի Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցին էլ կդառնա «Հումորի համաշխարհային վարպետների արվեստի տուն»։
[15:23] Ստոկհոլմի ազատության կենտրոնը, որպես ազգային փոքրամասնությունների իրավունքների խախտում առանձնացրել է նաև Թուրքիայի խորհրդարանում տեղի ունեցած միջադեպը։ ԱՄՆ վարչակազմի կողմից Օսմանյան կայսրության հայերի ջարդերը որպես ցեղասպանություն ճանաչելու վերաբերյալ քննարկումների ժամանակ ուլտրաաջ ծայրահեղական պատգամավորը հարձակվել էր ազգությամբ հայ պատգամավոր Կարո Փայլանի վրա՝ ասելով, որ նա կարժանանա իր ցեղասպանված նախնիների ճակատագրին։

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ Վանի հայկական եկեղեցին ոչնչացման եզրին է։

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …