Saturday , April 20 2024
amru
Home / Լրահոս / Հերթական սկանդալն ԱԺ-ում․ հանձնաժողովի նիստը թեժ է անցել Տեսանյութ

Հերթական սկանդալն ԱԺ-ում․ հանձնաժողովի նիստը թեժ է անցել Տեսանյութ

Հունվարի 26-ին Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ, երբ քննարկվում էր Ռուբեն Հակոբյանին ՀՌՀ անդամ ընտրելու հարցը, վիճաբանություն է տեղի ունեցել հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանի և Ռուբեն Հակոբյանի միջև։

Ռուբեն Հակոբյանը վտանգավոր է համարել այն մարդկանց ներկայությունը քաղաքակնության մեջ, որոնք ոչ մի կապ չունեն դրա հետ։

«Այդ մարդիկ կարողանում են խցկվել Ազգային ժողով,որպես կնոջ օժիտ»,- ասել է Հակոբյանը։

Այս արտահայտությունից հետո հանձնաժողովի նախագահը կոչ է արել Ռուբեն Հակոբյանին դադարեցնել ելույթը և վիրավորանքներ չհնչեցնել, ինչից հետո սուր վեճ է սկսվել Սիսակ Գաբրիելյանի և Ռուբեն Հակոբյանի միջև։

Նրանք վիրավորանքներ են հնչեցրել միմյանց հասցեին, Սիսակ Գաբրիելյանը նաև մոտեցել է Ռուբեն Հակոբյանին, սակայն ընդդիմադիր պատգամավորներ Արծվիկ Մինասյանն ու Լիլիթ Գալստյանը թույլ չեն տվել, որ քաշքշուկ սկսվի։

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ Ազգային ժողովի մեկ նիստի ընթացքում պատգամավորների միջև երկու անգամ քաշքշուկ է տեղի ունեցել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Reply

Կարդացեք նաև

Իրական խնդիրները կեղծով փոխարինելը վտանգավոր է Հայաստանի համար

Կարիք կա՞ր Ռուսաստանի պետդումայի նախագահին նամակ հղել՝ հաշվետվության տեսքով և մերժում ստանալ, իսկ ԵՄ դեսպանին …