Friday , April 19 2024
amru
Home / Լրահոս / Ի՞նչ կլինի, եթե Ադրբեջանը նոր պատերազմ սկսի Հայաստանի ու Արցախի դեմ․Բաբայան

Ի՞նչ կլինի, եթե Ադրբեջանը նոր պատերազմ սկսի Հայաստանի ու Արցախի դեմ․Բաբայան

Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը հունվարի 19-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ մեկնաբանել է նոր պատերազմ սկսվելու հավանականությունը։

Նրա խոսքով՝ նոր պատարեզմ հնարավոր է լինի և ոչ ոք չի կարող երաշխավորել, որ պատերազմներ չեն լինելու, սակայն պետք է դիտարկել դրա հավանականությունը, որն այս պահին բավականին ցածր է։

«Պաշտոնական և լայնածավալ հարձակումը Հայաստանի վրա, ես նկատի չունեմ այն ագրեսիվ գործողություններն ու սադրանքները, որոնք Ադրբեջանը պարբերաբար կրկնում է Հայաստանի հետ սահմանին, դա կլինի ուղիղ հարձակում ՀԱՊԿ-ի վրա և աննկատ մնալ չի կարող, հատկապես, եթե այդ ագրեսիային մասնակցի նաև Թուրքիան»,- ասել է Բաբայանը։

Ինչ վերաբերում է Արցախին, Դավիթ Բաբայանն ասել է՝ եթե հարձակում լինի Արցախի վրա, դա կնշանակի, որ Ադրբեջանը հարձակվել է ռուս խաղաղապահների և Ռուսաստանի վրա։

«Այս դեպքում լրիվ ուրշ պատերազմ կսկսվի։ Դա չի լինի պատերազ Հայաստանի և Ադրբեջանի կամ Արցախի և Ադրբեջանի միջև։ Իսկ ես չեմ կարծում, որ Ադրբեջանում սա չեն հասկանում»,- նշել է արտգործնախարարը։

Այս ամենը հաշվի առնելով՝ Դավիթ Բաբայանը այս պահին պատերազմ սկսելու հավանականությունը շատ ցածր է գնահատել։

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում Դավիթ Բաբայանը զուգահեռներ է անցկացրել Ղազախստանում ծագած ահաբեկչական սպառնալիքի և Արցախում 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից ահաբեկչական խմբավորումների ներգրավման միջև։

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …