Friday , April 26 2024
amru
Home / Լրահոս / Ինչպե՞ս են Արցախում բնակարանով ապահովում տեղահանվածներին

Ինչպե՞ս են Արցախում բնակարանով ապահովում տեղահանվածներին

Արցախի Հանրապետության Պետական նախարար Արտակ Բեգլարյանը հունվարի 18-ի ամփոփիչ ասուսիլիսում հայտնել է, որ տեղահանված արցախցիներին հայրենիք վերադարձնելու համար, բացի բնակարաններով ապահովելը, կարևոր է նաև նրանց զբաղվածության խնդրի լուծումը։

Նախարարի խոսքով՝ զբաղվածության հարցը կարագավորելու ուղղությամբ իրականացվել են որոշակի աշխատանքներ, սակայն դրանք բավարար համարել չի կարելի։

«Զբաղվածության տեսանկյունից արդեն մեկնարկել են մի քանի դրամաշնորհային և վարկային ծրագրեր, բայց դեռևս ունենք ծավալների խնդիր, որպեսզի տեղահանված անձինք կարողանան իրենց զբաղվածությունն ապահովել։ Պլանավորում ենք մեծ ծավալի, այդ թվում ՝ բարեգործական միջոցներով ջերմոցների կառուցում, ներդրում»,- ասել է Բեգլարյանը։

Նախարարը նշել է նաև, որ զբաղվածությունն ապահովելու համար խնդրահարույց է նաև այն հանգամանքը, որ տեղահանվածներից շատերը դռևս չունեն մշտական բնակության վայր և շատ դժվար է մշտական զբաղվածության հարց լուծելը։

«Ամենաէական խնդիրը կանանց զբաղվածության հարցն է, քանի որ տղամարդկանց համար այս պահին մեծ պահանջարկ կա շինարարության ոլորտում, ուժային մարմիններում, այդ թվում՝ առաջնագծի պաշտպանության գործում և ոչ ցածր աշխատավարձով»,-վստահեցրերլ է նախարարը։

Նա նշել է նաև, որ կանաց համար հիմնական աշխատանքը տեքստիլում է, սակայն այս ոլորտում աշխատավարձը բավականին ցածր է։ Քայլեր են ձեռնարկվում կանանց ավելի բարձր վարձատրությամբ աշախատանքով ապահովելու ուղղությամբ։

«Անվտանգության հարցը չենք քննարկում, սա բոլորից առաջանահերթ է։ Ինչ վերաբերում է բնակարաններին, այս պահին կառուցման փուլում են գտնվում 2862 բնակարաններ՝ չհաշված, որ անցյալ տարի էլ մեծ թվով բնակարաններ կամ ժամանակավոր կամ արդեն վերջնական պատրաստվել և տրվել են տեղահանված անձնաց»,- ասել է Բեգլարյանաը։

Նախարարը նշել է նաև, որ նախորդ տարվա ընթացքում ազատ բնակֆոնդից 467 բնակարան է կառուցվել՝ չհաշված նորակառույց շենքերն ու բնակարանները , որոնց մի մասն արդեն տրամադրվել է բնակիչներին, իսկ մյուս մասը շահագործման կհաձնվի առաջիկա շաբաթներին։

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ Արցախի Հանրապետությունում գրանցվել է ծնելիության աճ։

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …