Thursday , April 18 2024
amru
Home / Լրահոս / Հայ խաղաղապահները վերադառնում են Ղազախստանից Տեսանյութ

Հայ խաղաղապահները վերադառնում են Ղազախստանից Տեսանյութ

Հայաստանի, Բելառուսի, Տաջիկստանի և Ղրղզստանի ստորաբաժանումները, որոնք ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի կազմում պահպանում էին Ղազախստանի սոցիալական նշանակություն ունեցող օբյեկտները, վերադառնում են իրենց երկրներ։

ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ Բելառուսի խաղաղապահներով տասը ինքնաթիռ Ժիտիգեն օդանավակայանից մեկնել է Մինսկ։

Ռուսաստանի ռազմական ավիացիայի ինքնաթիռներով մշտական տեղակայման կետեր կհասցվեն նաև Հայաստանի և Տաջիկստանի խաղաղապահները։

Ղրղզստանի խաղաղապահ ստորաբաժանումը իր երթով կմեկնի մշտական տեղակայման վայր։

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին պատմել է Ղազախստանից ՀԱՊԿ խաղաղապահների դուրսբերումը կազմակերպելու մասին։

Տեսանյութը հղումով։

Leave a Reply

Կարդացեք նաև

Իրական խնդիրները կեղծով փոխարինելը վտանգավոր է Հայաստանի համար

Կարիք կա՞ր Ռուսաստանի պետդումայի նախագահին նամակ հղել՝ հաշվետվության տեսքով և մերժում ստանալ, իսկ ԵՄ դեսպանին …