Հայաստանի վրա հարձակումը կարող է լինել թուրքական «բումերանգ». փորձագետ Տեսանյութ
ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արեգ Քոչինյանն ասել է, որ հունվարի 11-ին հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրումը կարող է լինել Ղազախստանի իրադարձությունների հետևանք։
Քոչինյանը նշել է, որ Թուրքիան Ղազախստանում փորձել է կյանքի կոչել իր նպատակները և, չկարողանալով հասնել դրանց, որոշել է հակահարված տալ Անդրկովկասում։
«Ղազախստանում տեղի ունեցավ Թուրքիայի և Ռուսաստանի շահերի բախում։ Քանի որ Հայաստանն ակտիվ մասնակից էր, հարված պետք էր սպասել։ Եվ այն չուշացավ․ Թուրքիան Ադրբեջանի օգնությամբ հարվածեց Հայաստանին»,- ասել է նա։
Ըստ փորձագետի՝ Հայաստանը պետք է չափազանց զգույշ լինի միջազգային ասպարեզում իր գործողություններում, քանի որ թուրք-ադրբեջանական ագրեսիայի սպառնալիքը միշտ առկա է։
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ին տված հարցազրույցում Արծրուն Հովհաննիսյանը մեկնաբանել էր հունվարի 11-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի սրումը։
Մանրամասները՝ տեսանյութում։