Thursday , April 25 2024
amru
Home / Էքսկլյուզիվ / Իսկ ովքե՞ր են պաշտպանելու Ադրբեջանով անցնող Հայաստանի քաղաքացիներին. ՄԻՊ Տեսանյութ

Իսկ ովքե՞ր են պաշտպանելու Ադրբեջանով անցնող Հայաստանի քաղաքացիներին. ՄԻՊ Տեսանյութ

Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում հայտարարել է, որ սահմանների և հաղորդակցությունների բացման դեպքում լուրջ մտահոգություն է առաջացնելու Ադրբեջանի տարածքով անցնող Հայաստանի քաղաքացիների անվտանգության հարցը։

«Ենթադրենք Ադրբեջանում կանգնեցրել են մեր քաղաքացու մեքենան ու պահանջներ ներկայացրել։ Հետո ձերբակալել են ու զրկել ազատությունից։ Որտե՞ղ է երաշխիքը, որ մենք կարող ենք հասնել մեր քաղաքացու իրավունքների պաշտպանությանը»,- հարցրել է ՄԻՊ-ը։

Ըստ Թաթոյանի՝ նույն կերպ անհնար կլինի պատասխանատվության ենթարկել Հայաստանի տարածքով անցնող և հանրապետության տարածքում տարբեր իրավախախտումներ կատարող Ադրբեջանի քաղաքացիներին։

Օմբուդսմենը նշել է, որ ապագայում նման հանցագործությունների կատարումը կանխելու միակ միջոցը գրեթե ամեն օր, սահմանային գոտում Հայաստանի քաղաքացիների իրավունքները խախտող ադրբեջանցի զինծառայողներին պատասխանատվության ենթարկելն է։

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն ասել էր, որ Հայաստանի ղեկավարությունը պետք է օգտագործի մարդու իրավունքների պաշտպանության գործիքները ազգային շահերը պաշտպանելու նպատակով։

Leave a Reply

Կարդացեք նաև

Իրական խնդիրները կեղծով փոխարինելը վտանգավոր է Հայաստանի համար

Կարիք կա՞ր Ռուսաստանի պետդումայի նախագահին նամակ հղել՝ հաշվետվության տեսքով և մերժում ստանալ, իսկ ԵՄ դեսպանին …