Friday , April 26 2024
amru
Home / Էքսկլյուզիվ / Իրանն ուշադրությամբ հետևում է Թուրքիայի «Հարավային Ադրբեջանին». Գևորգյան Տեսանյութ

Իրանն ուշադրությամբ հետևում է Թուրքիայի «Հարավային Ադրբեջանին». Գևորգյան Տեսանյութ

Արևելագետ Կարինե Գևորգյանը ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում մեկնաբանել է Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները։

Գևորգյանը նշել է, որ Թեհրանի և Բաքվի հարաբերությունների որոշակի ջերմացումը պայմանավորված է նրանով, որ Ադրբեջանը փորձում է մանևրել իր ինքնիշխանությունը պահպանելու համար, որն ակտիվորեն կլանվում է Թուրքիայի կողմից։

«Մյուս կողմից, իրանական լրատվամիջոցներում լուրջ անհանագստություն կա Թուրքիայի պլանների վերաբերյալ՝ կապված Թուրան նախագծի և այն քարտեզի հրապարակման հետ, որի ֆոնին լուսանկարվել է Էրդողանը։ Ի թիվս այլ բաների, իրանցիները լարված վերահսկում են Թուրքիայի Հանրապետության ցանկացած նախաձեռնություն, որը կապված է իրանական Ադրբեջանի հետ, ինչի կապակցությամբ թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներում հայտնվել է «Հարավային Ադրբեջան» արտահայտությունը», – ասել է նա։

Արևելագետը հավելել է նաև, որ Իրանում իրական քաղաքականության մակարդակով թուրք-ադրբեջանական բոլոր համատեղ նախաձեռնություններին մեծ լարվածությամբ են հետևում։ Դրան գումարվում է նաև Ադրբեջանում առկա իսրայելական գործոնը։

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ին տված հարցազրույցում իրանագետ Վարդան Ոսկայանը մեկնաբանել էր տեղեկատվությունը, թե Իրանի իշխանությունները ծրագրում են իրականացնել «Պարսից ծոց-Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի նախագիծը Ադրբեջանի տարածքով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Reply

Կարդացեք նաև

Իրական խնդիրները կեղծով փոխարինելը վտանգավոր է Հայաստանի համար

Կարիք կա՞ր Ռուսաստանի պետդումայի նախագահին նամակ հղել՝ հաշվետվության տեսքով և մերժում ստանալ, իսկ ԵՄ դեսպանին …