Saturday , April 20 2024
amru
Home / Լրահոս / Փաշինյանին Թբիլիսիում հյուրասիրել են Մթածմինդա լեռան ռեստորանում Տեսանյութ

Փաշինյանին Թբիլիսիում հյուրասիրել են Մթածմինդա լեռան ռեստորանում Տեսանյութ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա գլխավորած պատվիրակությանը հրավիրել է աշխատանքային ընթրիքի։

Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ ընթրիքը տեղի է ունեցել Մթածմինդա լեռան վրա գտնվող «Ֆունիկլյոր» ռեստորանային համալիրում։

Երկու երկրների կառավարությունների ղեկավարները ռեստորան են հասել ճոպանուղիով, որտեղից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի գիշերային Թբիլիսի։

Ավելի վաղ Հայաստանի և Վրաստանի վարչապետների գլխավորությամբ Թբիլիսիում տեղի է ունեցել երկու երկրների տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստը։

Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Ղարիբաշվիլին կարևորել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների հետագա զարգացումն ու ամրապնդումը։

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի թղթակցի հետ զրույցում Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը մեկնաբանել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշիշյանի այցը Վրաստան։

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …